Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երդմնակալության մեկ տարվան նվիրված մամուլի ասուլիսի շրջանակներում կոչ է արել ստուգել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի ազդեցության մասին տեղեկությունները: Գրում է Gazeta.ru-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը ձայնագրության հրապարակումից հետո երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ դավաճանության և լիազորությունների չարաշահման հոդվածով քրեական գործ է հարուցել այն բանից հետո, երբ հրապարակվել էր Պորոշենկոյի հեռախոսազրույցը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ:
Զելենսկին նշել է, որ դա կարող է որակվել որպես պետական դավաճանություն: Նա հարցը վերահասցեագրել է իրավապահներին:
«Կարծում եմ, որ սա վերջին նշանը չէ, որը կտեսնեն ուկրաինացիները: ... Նրանք կհետաքննեն», - ասել է Զելենսկին: