f

Անկախ

Նիկոլի լայվը եւ այսօրվա բերման ենթարկման դեպքերի պատճառը


Երեկ Նիկոլ Փաշինյանը հանրությանը հրամցրեց իր գոռգռոցների, փնթփնթոցների, հոխորտանքի, հիասթափության և դժգոհության հերթական չափաբաժինը: Իհարկե, վարչապետի նման ելույթները այլևս ո՜չ զարմացնում, ո՜չ զայրացնում, ո՜չ էլ նույնիսկ զվարճացնում են: Հերթական ֆարսի գիտակցմամբ անտարբերություն` ուրիշ ոչինչ: Սակայն նրա երեկվա ելույթում հետաքրքիր երկու շեշտադրում կար, որ հպարտ ու ոչ այնքան հպարտներին պիտի հետաքրքրի՝

Շեշտադրում/մուննաթ 1

Պարզվեց, որ կորոնավիրուսի հետեւանքով մահերի պատճառը ո՜չ ավել ո՜չ պակաս ՀՀ քաղաքացին է։ Կարճ ասած՝ անձամբ իր ու իր կառավարության վրայից մեղքը գցելու համար Փաշինյանը անուղղակիորեն ասաց, որ, օրինակ, վրացի ժողովուրդը ու ընդհանրապես այն ժողովուրդները, որոնք հաջողություն են գրանցում վիրուսի դեմ պայքարում ուղղակի ավելի խելացի են, քան.... հայերը:

Նա չի ընդունում ու չի կարող ընդունել, որ, օրինակ, Վրաստանի կամ Գերմանիայի կառավարությունն ավելի արդյունավետ, ադեկվատ ու կազմակերպված գործեց ու գործում է քան ինքն ու իր ապիկարների խմբակը։

Նա չի ընդունում ու չի կարող ընդունել, որ երբ մարդկանց սոված-ծարավ փակում էր տներում, արտակարգ դրությունը պիտի այդ ժամանակ պահպանվեր նորմալ, ոչ թե իմիտացիա արվեր։

Նա չի ընդունում ու չի կարող ընդունել, որ ինչպես իր երկաաաաար լայվերում, այնպես էլ արտակարգ դրության սահմանափակումներում տրամաբանություն չկա ու չի եղել։

Ես իհարկե կարող էի խորհուրդ տալ Փաշինյանին կարդալ գիտական ուսումնասիրություններ այն մասին, որ այն տնտեսագիտական տեսությունները, որոնք հաշվարկի հիմքում դրել են սոցիումի մեծամասնության ռացիոնալության թեզը սխալ են։ Բայց նա անգամ իր մեկ ամիս առաջվա ասածը չի հիշում, ուր մնաց գիտական տեսություն կարդա ու կիրառի։

Փաշինյանը ուղերձը հետևյալն է ` կառավարությունը ինչպես միշտ կատարյալ և անքննելի է, իսկ ժողովուրդը` սխալ և անկատար, ավելին՝ պետք է խոր ափսոսանք ունենալ, որ նման «փայլուն» կառավարությանը բաժին է ընկել նման ոչ ռացիոնալ ժողովուրդ: Ուղղակի մի փոքր խնդիր կա՝ բա չէ որ ինչպես դուք եք սիրում պնդել այդ ժողովուրդն է ձեզ ընտրել։

Շեշտադրում/մուննաթ 2

Հաջորդ կարեւոր հարցն այն է, որ վարչապետը ասում է, որ այն մարդիկ, ովքեր չեն հավատում իր բիզնեսների հետ կապված հերքումներին, ցույց են տալիս իրենց փչացածության մակարդակը։ Լու՞րջ։

Եթե սա անձի երկվություն չէ ու ասողը Նիկոլն է Փաշինյան ուզում եմ հասկանալ` սա ի՞նչ է` ինքնախոստովանական ցուցմունք թե ինքնաձաղկման պոռթկում:

Ինչու՞ ինքը ու իր առաջին ընտանեկան բիզնեսը՝ թերթը, որեւէ հերքման հավատացե՞լ են։ Աջ ու ձախ մինչ օրս բոլորին անվանարկում է, առանց դատավճիռ մեղադրում, մեկի ասածը դուր չի գալիս, որդիներին ու բարեկամներին կանչում են իրավապահները, որ «չափը ճանաչեն»։ Ու նա ասում է ինձ հավատացեք։

Ինչո՞ւ ինքը սուրբ է, Հռոմի պապն է, թե Հիսուսը, որ մարդիկ իրեն հավատան ու չկասկածեն, որ ինքը կարող է բիզնես ունենալ։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը արտակարգ դրությունը պահում է երկու իրար հետ չշաղկապված նպատակով՝ մեկը քաղաքական, մյուսը անձնական։ Առաջինն այն է, որ ընդդիմախոսները հավաքներ անելու հնարավորություն չունենան, նա դրանից ծայրահեղ է վախենում։ Դրա համար էլ ամեն ինչ բացել է, իսկ հավաքների ազատությունը սահմանափակած պահել։ Այսօրվա զավեշտալի հավաքական բերման ենթարկելու փաստը ձեզ օրինակ։

Երկրորդն այն է, որ...........օնլայն խաղատների եւ վիճակախաղերի բիզնեսը ծաղկի։

Երբ տեսնեք սթրեսի մեջ գտնվող, փակված ու փող չունեցող ժողովրդի հաշվին այս 2-3 ամիսների ընթացքում ինչ գերշահույթ են ունեցել օնլայն կազմակերպությունները աչքներիդ չեք հավատա։ Չզարմանաք, եթե այս գրառման տակ սովորականից ավելի շատ ֆեյքերի հրավառություն տեսնեք։ Բայց ամեն ինչ հերթով։

#ժողովրդի_վարչապետը

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան նոր կորոնավիրուս

Այլ հոդվածներ հեղինակից

Աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների թիվը մինչև տարեվերջ կաճի 86 միլիոնով
ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ. Արսեն Ջուլֆալակյան
Մեղրիում այսօր կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել
Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով․ Իշխան Սաղաթելյան
Ռումինիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Մայիսյան հերոսամարտի նահատակների հոգեհանգստի ծեսին
Ինչպե՞ս է կազմակերպվում կորոնավիրուսային հիվանդության թեթեւ դեպքերի տնային բուժումը. ԱՆ
Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու կալանքը
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատարմարտի հերոսների հիշատակին
Մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հրդեհ է բռնկվել «Պապա-ֆուդ» պանդոկում․ տուժածներ չկան
Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը. Թաթոյան
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ
«Սերունդներ, Դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել
Միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը. Արցախի ԱԺ նախագահ
Լիահույս եմ, որ Ադիս Աբեբայում ՀՀ նորաբաց դեսպանությունը նոր լիցք և որակ կհաղորդի. Փաշինյանը՝ Եթովպիայի վարչապետին
ԵՄ-ն այս դժվարին ժամանակներում Հայաստանին աջակցում է որպես մերձավոր եւ հուսալի գործընկերոջ. Վիկտորին
Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում (ֆոտո)
Պետականության վերականգնումը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար․ Վիտալի Բալասանյան
Լոռու մարզում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է մահվան առաջին դեպքը․ մարզպետ
Փա՛ռք մեր հայրենիքի ու մեր անկախ պետականության համար ոչինչ չխնայած բոլոր գործիչներին. Արարատ Միրզոյան
Հայաստանի առաջին Հանրապետությունը պաշտպանեց հայ ժողովրդի գոյության և ինքնորոշման իրավունքը. ԱԳՆ
Նախագահ Արմեն Սարգսյանը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
Խորհրդանշական է, որ պաշտոնական առաջին հանդիպումը Մայիսի 28-ին ենք անցկացնում. Փաշինյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին
Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է ևս 11 պացիենտ
Դա պետականության մի նոր ճանապարհ էր․ ԲԴԽ նախագահի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Ավելին
Ավելին