f

Անկախ

Հեղափոխություն առանց հեղափոխականների


2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունն ոմանք ցանկանում են անվանել հեղափոխություն: Ինչո՞ւ են ցանկանում այդպես անվանել, այնքան էլ հասկանալի չէ։

Ինչո՞ւ են համարում, որ հեղափոխությունն ավելի լավ բան է, քան իշխանության օրինակ փոփոխությունը, երբ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում ժողովրդի մասնակցությամբ, սահմանադրության կանոնները պահպանելով կառավարության փոփոխություն է տեղի ունենում, ինչը բնականոն երևույթ է։

Սահմանադրական կանոններով իշխանափոխությունն հասարակության և քաղաքական ինստիտուտների հասունության նշան է, իսկ հեղափոխությունը ճիշտ հակառակ իմաստն ունի։

Դա թողնենք նրանց խղճին ու քննարկենք մի այլ հարց, արդյո՞ք կարող էր տեղի ունենալ հեղափոխություն, երբ չկան հեղափոխականներ։

"Հեղափոխականի" նկարագիրը մեր պատկերացումներով (և պատմության փորձով) ըմբոստ, ինքնուրույն մտածող, որոշ առումներով ռոմանտիկ ու իդեալներ ունեցող մարդիկ են, որոնք պատրաստ են գնալ փորձությունների հանուն իրենց համոզմունքների։ Եթե այդպիսիք չկան, նշանակում է չի կարող լինել նաև հեղափոխական գործընթաց։

Հիմա վերադառնանք մեր "հեղափոխականներին", որոնք իշխանության փոփոխության հաջորդ իսկ օրը տեղավորվեցին կոստյումների մեջ, կապեցին փողկապներ, սկսեցին պայքարել ծառայողական մեքենաների ու պարգևավճարների (ըստ Նիկոլ Փաշինյանի ոչ ֆորմալ լեքսիկոնի՝ "թուլափայի") համար։ Միթե՞ դա էր իրենց անցած ու ապագա կյանքի ողջ գինը։

Բացի արտաքին ակսեսուարներից, մենք չենք տեսնում նաև գաղափարներ, համոզմունքներ, ինքնուրույնություն ու ինքնաբավություն, ինչն անհատականություններին են բնորոշ։ Տեսնում ենք ճիշտ հակառակ դրսևորումները՝ խմբակային պահվածք (մերոնք ու ձերոնք), անվերապահ հնազանդություն մեկ անձին, ոհմակով հարձակումներ "փոքրամասնության" վրա, անպարկեշտ պահվածք, անհանդուրժողականություն ազատ մտքի ու ազատ խոսքի հանդեպ։

Ցուցակը կարող ենք երկար շարունակել, սակայն դրա կարիքը չկա։ Եզրակացությունը մեկն է՝ "հեղափոխականներ" մենք չենք տեսնում։ Մենք տեսնում են արևելյան բյուրգերներ՝ "սպիտակ օձիքներ", հարմարվողականներ ու տեսակետ չունեցողներ։

Եթե նրանց մեջ լինեին հեղափոխականներ, ապա միաձայն չէին քվեարկի, անձի պաշտամունք չէին ձևավորի, չէին ստորացվի մեկ անձի կողմից, կհակառակվեին, կդիմադրեին, կփորձեին լինել ինքնուրույն արարքների ու գործողությունների մեջ։

Մենք դա չենք տեսել։ Բայց մեզանից շատերը հավատում են, որ դեռ նրանց մեջ կան մարդիկ, որոնք կարող են "կենդանության" նշաններ ցույց տալ ու փորձել դառնալ ինքնուրույն, եթե ոչ հեղափոխական, ապա գոնե արժանապատվություն ունեցող սովորական մարդ։ Դեռ շանսեր կան։

 

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում հեղափոխություն Իշխանափոխություն

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին