f

Անկախ

COVID 19-ի միջազգային զարգացումների մասին՝ համառոտ


Աշխարհում նոր կորոնավիրուսի ախտորոշված դեպքերի թիվը գերազանցել է 4,9 միլիոնը։ Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ 323 հազարից ավել մարդ է  մահացել  վիրուսից։

Ռուսաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 300 հազարը։ Այս ցուցանիշով Ռոսաստանն այլևս աշխարհում երկրորդն է՝ հիվանդների թվով զիջելով միայն ԱՄՆ-ին։ Միևնույն ժամանակ, վերջին օրվա ընթացքում այստեղ հաստատվել է  հիվանդացության 8764 նոր դեպք։ Մայիսի 1-ից ի վեր սա ամենացածր ցուցանիշն է Ռուսաստանում։

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ առաջիկա հինգշաբթի օրվանից դիմակ կրելը պարտադիր կլինի բոլոր փակ տարածքներում։ Բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր կլինի այն դեպքերում, երբ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։ Մինչև վեց տարեկան երեխաների համար դիմակ կրելը պարտադիր չի լինի։ Միևնույն ժամանակ, խորհուրդ է տրվում, որ 3 տարեկանից մեծ երեխաները դիմակ կրեն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ զարգացած երկրները կարող են դասեր քաղել աֆրիկյան երկրներից  նոր կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում։ Աֆրիկա մայրցամաքում ներկա դրությամբ հաստատվել է նոր կորոնավիրուսի 88 հազար դեպք և ընդամենը 3000 մահ։

Բրազիլիայում մեկ օրում արձանագրվել է նոր կորոնավիրուսի ռեկորդային թիվ՝ 17 408 դեպք։ Մեկ օրում մահացել է 1179 մարդ։ Բրազիլիայում վիրուսակիրների թիվը գերազանցում է 271 հազարը։ Հայտարարվել է, որ Ռիո դե Ժանեյրո և Սաո Պաոլո նահանգներում հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքները ծանրաբեռնված են 85 տոկոսով։

Հարավային Կորեայում այսօր համավարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ վերաբացվել են դպրոցները։ Ավագ դպրոցականները դասի են հաճախելու դիմակներով՝ խստիվ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Այստեղ փուլ առ փուլ պլանավորվում է վերսկսել կրթական գործընթացը։

 

նոր կորոնավիրուս COVID 19

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին