f

Անկախ

Հետագայում «մուկ ու կատու» անցավ Նիկոլ Փաշինյանի և Արտյոմ Խաչատրյանի միջև, նրանց ճանապարհները բաժանվեցին


Հանրությունը «ցնցված» է Արտյոմ Խաչատրյանի հայհոյախառն գրառման հետ կապված։ 

Բոլորը վրդովված են և ամենախիստ գնահատականներ են տալիս երևույթին։ Իսկապես, ուրախալի երևույթ է, որ կարծես այս հարցում բոլորը միակարծիք են և մերժում են ատելության խոսքն ու հայհոյանքը Արտյոմ Խաչատրյանն իր հասարակական-քաղաքական գործունեությունը սկսել է 2005-2006թթ․․, որպես այն ժամանակվա «քոչարյանական ռեժիմի» թունդ ընդդիմադիր, օգտագործելով այն նույն բառապաշարը, որն այժմ բոլորը մերժում են։

 Նա սկսեց սերտորեն համագործակցել ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի հետ և այնտեղ հայհոյախառն հոդվածներ գրել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ, պաշտպանելով Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։ 

Այն ժամանակ նա դարձել էր ընդդիմադիր հանրության հերոսը և ոչ-ոք չէր նկատում հայհոյանքն ու ատելության խոսքը։ Հետագայում, չգիտեմ, թե ինչ «մուկ ու կատու» անցավ Նիկոլ Փաշինյանի և Արտյոմ Խաչատրյանի միջև, բայց նրանց ճանապարհները բաժանվեցին։ Համենայն դեպս, համոզված եմ, որ պատճառը Արտյոմ Խաչատրյանի ոճը չէր։ 

Հետագայում, ինչպես հայաստանյան շատ գործիչներ, Արտյոմ Խաչատրյանը սահուն քաղաքական անցում կատարեց դեպի հակառակ՝ Սերժ Սարգսյանի բևեռը և ընդդիմության համար դարձավ արդեն անընդունելի։ 

Սոցցանցերում, բացի Արտյոմ Խաչատրյանից, շատ ու շատ քաղաքական-հասարակական գործիչներ, նույնպես հայհոյախառն գրառումներ են կատարում և տարածում ատելության խոսք։ Բայց այսօրվա վրդովվածներից շատերը, ոչ միայն դրանք չեն քննադատել, այլև «լայքել» և «սրտիկներ» են դրել։ 

Հիշենք ԱԺ բարձրաստիճան պաշտոնյայի «գրական» լեզվով հայհոյանքը ընդդիմադիր կնոջ նկատմամբ։ Այն ոչ միայն չքննադատվեց, այլև շատերի կողմից ողջունվեց։

 Օրինակները բազմաթիվ են։ Այս որակի գործիչները, ցավոք, մեր հասարակական կյանքում ոչ միայն չեն մերժվում, այլև կախված քաղաքական համակրանքներից ողջունվում են։ Ինքս միշտ մտածել եմ այդ տիպի գործիչներին հեռացնել ֆեյսբուքյան «ընկերներիս» ցուցակից։ 

Ինչո՞ւ «ընկերներիս», որովհետև ավելի քան 4000 «ընկերներից», իրական ընկերներ են միայն մի քանիսը։ Նույն Արտյոմ Խաչատրյանին, դեռևս մի քանի ամիս առաջ էի որոշել հեռացնել, հետո․․․ ծուլացա։ Բայց ոչ միայն ծուլացա, եթե հեռացնեի, ապա պետք է հեռացնեի նաև տասնյակ այլ անձանց նույնպես, որոնց հետ «առերևույթ» ջերմ հարաբերություններ ունեմ։

 Այնուամենայնիվ, գուցե ճիշտ է սկսել Արտյոմ Խաչատրյանից, բայց ինքս՝ ոչ հիմա։ Ես չեմ ընդունում վերջնագրերով խոսելը, թե` եթե նրան չհեռացնեք, ապա․․․

 ԱՄՓՈՓՈՒՄ Հարգելի և իրական և ֆեյսբուքյան ընկերներ, եղեք սկզբունքային և մերժեք ոչ միայն Արտյոմ Խաչատրյանին, այլև բոլոր նրանց ովքեր հայհոյում են, վիրավորում, ատելության խոսք տարածում, սկսած վարչապետից, վերջացրած ձեր մտերիմներով։

Ավետիք Իշխանյան

Առավոտ
 

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում Արտյոմ Խաչատրյան Նիկոլ Փաշինյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին