f

Անկախ

Հանցագործությունը՝ որպես քանակ և վիճակագրություն․ հանցագործությունների աճ է արձանագրվել


Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրում է.

Մի քանի օր առաջ դժվար էր ենթադրել, որ իրավախախտումների վիճակագրությունը հասարակական հետաքրքրության թեմա կդառնա: Համավարակի այս օրերին վարչապետը հերթական ասուլիսին իրավախախտումների վիճակագրության մեջ ինչ-ինչ փաստեր էր առանձնացրել՝ որպես հաջողություն:

Մեր վիճակագրությունն ամենամսյա պարբերականությամբ իրավախախտումների տվյալներ է հրապարակում: Պարբերաբար նաև տարեկան ամփոփ տվյալներ են հրապարակվում: Վիճակագրությունը համարյա ամեն ինչ համեմատության մեթոդով է ներկայացնում: Նվազագույն համեմատությունը, բնականաբար, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ է բերվում: Օրինակ, 2019թ․ հունվար-մարտ ամիսներին վերահաշվարկված ու ճշգրտված մեթոդաբանությամբ գրանցվել է 6 089 հանցագործություն: Իսկ 2020-ի առաջին եռամսյակի հանցագործությունների քանակը 6 965 է: Պարզ նկատելի է, որ հանցագործությունների աճ է արձանագրվել (մոտ 15 տոկոսի չափով):

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ աճ արձանագրվել են հանցագործությունների 4 հիմնական խմբերով: Խմբեր, որոնք հանցագործության որակավորում են` «ոչ մեծ», «միջին», «ծանր» և «առանձնապես ծանր»: Բոլորի գծով աճը նկատելի է:

2019-ին ոչ մեծ համարվող հանցագործությունների քանակը 3 060 էր, այս տարի`3 616 (հուսով եմ՝ երկնիշ աճը նկատելի է): Միջին գնահատվող 2019-ի 2003 հանցագործությունների դիմաց այս տարի գրանցվել է 2171 քանակ: 2019-ի 964 ծանր հանցագործությունների այս տարվա «համարժեքը» 1 101 է: Առանձնապես ծանր հանցագործությունների համեմատությունն այս է` 77-ը նախորդ տարվա 62-ի դիմաց:

Ասենք, որ հանցագործությունների հաշվառման մեթոդաբանության փոփոխությունը ազդել է (ավելի ստույգ` ավելացրել է) միայն ոչ մեծ գնահատվող հանցագործությունների քանակը: Մյուսների թիվը մնացել է նույնը: Իրավախախտումների վիճակագրության համաձայն՝ նույնիսկ հրազենի գործադրմամբ հանցագործությունների քանակն է երկնիշ աճել: Ճիշտ է հանցագործության այս տեսակը փոքր ցուցանիշ ունի 2019-ի 22 դեպքի դիմաց` 25: «Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ» երկարանուն տողի դիմաց 2019թ․ արձանագրվել էր 941 հանցագործություն, իսկ այս տարի արդեն 1 120:

Հիշեցնենք՝ բոլոր թվերն առաջին եռամսյակի տվյալներ են: Գուցե անպատեհ է նկատել, բայց նույնիսկ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակն է 2019-ի համեմատ աճել: Աճել է 1 դեպք-հանցագործությունով: Այս թիվը երկու ընկալում ունի: Երկուսի դեպքում էլ դժվար թե այն իշխանություններին հպարտանալու առիթ տա: Եթե խոսքը նախկին իշխանությունների «կոռուպցիոն բնույթի հանցագործության» մասին է, ապա ընդամենը 1 քրգործով աճը դժվար թե «բավարարի» քաղաքական իշխանություններին: Իսկ, եթե խոսքը նոր իշխանությունների կողմից արձանագրված կոռուպցիոն դեպքի մասին է, ապա դժվար թե դա «գլուխ գովելու» թեմա լինի:

Իրավախախտումների վիճակագրությունը նաև արձանագրում է, որ հանցագործությունների ընդհանուր քանակում աճում է մայրաքաղաքի մասնաբաժինը: 2019թ․ ընդհանուր հանցագործությունների քանակի 48.8 տոկոսն էր «բաժին հասել» Երևանին: 2020թ․ մայրաքաղաքում կատարվել է հանցագործությունների 50.2 տոկոսը:

Միակ դրական փաստը, ցավոք, կապված է համավարակի հետ: Ավելի ճիշտ՝ արտակարգ դրության հետ (այն գործում է մարտի 16-ից): Արդյունքում 23-ով պակասել են ճանապարհատրանսպորտային պատահարները` 327 դեպք 2019-ի 350-ի դիմաց: Կրճատվել են նաև մահվան ելքով պատահարները՝ 42-ը նախորդ տարվա 59-ի դիմաց: Փոխարենը արտակարգ դրությունը դրական իմաստով չի ազդել «կեղծ փողեր կամ արժեթղթեր տպարգրելը, պահել և իրացնելը» հանցագործության տեսակի վրա: 2019թ․-ի «դրամանենգության» 63 դեպքի դիմաց այս տարի գրանցվել է 111 դեպք:

Կարծում եմ՝ իրավախախտում-հանցագործությունների ոլորտում երկնիշ աճի այս ցուցանիշն էլ հպարտության առիթ ընկալելը ճիշտ չէ:

Արա Գալոյան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին