ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։ Ռաֆիկ Հայրապետյանին հրավիրել են հարցաքննության, սակայն Հայրապետյանները չեն կարող ներկայանալ նախաքննական մարմին, քանի որ երկրում չեն։
Ըստ տեղեկությունների՝ գործով տուժող ներգրավված անձը Սևանի «Հարսնաքար» ռեստորանային-հյուրանոցային համալիրի նախկին տնօրենն է։