Իհարկե ցանկացած առաջարկ ապրելու ու քննարկվելու իրավունք ունի, բայց ժամանակին մասնագետները Աշխարհագրական անվանումների մասին օրենքի 4-րդ հոդվածում գրել են, իսկ օրենսդիրը հաստատել է, որ.
"3. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտներին կարող են տրվել դրանց հայտնաբերման, ուսումնասիրման, յուրացման կամ հիմնադրման գործում մեծ ավանդ ներդրած առանձին անհատների անունները:
Տվյալ աշխարհագրական օբյեկտի հետ առնչություն չունեցող նշանավոր պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների անունով կարող են անվանակոչվել անանուն աշխարհագրական օբյեկտները:
Նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:"