f

Անկախ

Իսրայելը պատրաստվում է բռնակցել Պաղեստինի տարածքների մի մասը․ համավարակն ու միջազգային արձագանքը չեն խանգարում


Մինչ աշխարհը տարված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարով, Իսրայելը պլանավորում է տարածքներ բռնակցել Պաղեստինից։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այս մասին հայտարարել է  Քնեսեթում ելույթի ժամանակ, երբ օրենսդիր մարմնին էր ներկայացնում խորհրդարանական  3 ընտրություններից հետո մեծ դժվարությամբ ձևավորված նոր կառավարությունը։

«Դա ճիշտ է, այդ տարածքներում է հրեա ժողովուրդն առաջացել և զարգացել։ Ժամանակն է իսրայելական պետականությունն ընդլայնելու և սիոնիզմի պատմության ևս մեկ փառապանծ գլուխ գրելու» ,- հայտարարել է նա։

Դեռ 2019-ի սեպտեմբերին էր Նեթանյահուն հայտարարել, որ Հորդանան գետի արևմտյան ափի բնակավայրերը կբռնակցի Իսրայելին, եթե իր ղեկավարած «Լիքուդ» կուսակցությունը հաղթի խորհրդարանական ընտրություններում։ «Լիքուդն» այդպես էլ չհաղթեց և տևական բանակցություններից հետո դժվարությամբ ձևավորվեց ազգային համաձայնության կառավարություն քաղաքական հակառակորդներ Բենիամին Նեթանյահուի և Բենի Գանցի կուսակցությունների մասնակցությամբ։ Սակայն, միևնույն է, կոալիցիոն կառավարության համաձայնագրում առանձին բաժին է հատկացված Հորդանան գետի արևմտյան ափի կարգավիճակին։ Ըստ փաստաթղթի՝ այս տարվա հուլիսի մեկից հրեական պետության վարչապետը կարող է Կառավարության քննարկմանը և Քնեսետի հաստատմանը ներկայացնել Իսրայելի ինքնավարությունը պաղեստինյան տարածքների մի մասի վրա տարածելու վերաբերյալ փաստաթուղթ։

Նշենք, որ խոսքը 1967-ից հետո Հորդանան գետի արևմտյան ափին ձևավորված հրեական բնակավայրերի մասին է։ Պատերազմի ընթացքում գրավված տարածքները Իսրայելն այն ժամանակ չբռնակցեց իրեն, բայց այդ տարածքներում սկսեց հրեական բնակավայրերի շինարարությունը։ Ներկայում Արևմտյան ափ անունով հայտնի տարածքների շուրջ 30 տոկոսում  ապրում են 400 հազարից ավել հրեաներ։

ՄԱԿ-ն այդ տարածքները համարում է գրավված տարածքներ, մինչդեռ Իսրայելը դրանք բնորոշում է որպես վիճելի տարածքներ։

Եթե այդ տարածքները միացվեն Իսրայել պետությանը, ապա պաղեստինյան բնակավայրերը միմյանցից կտրված անկլավային վիճակում կհայտնվեն։ Ավելին, պաղեստինցիներին մնացող տարածքները զուրկ են ջրային ռեսուրսներից, հարուստ չեն գյուղատնտեսական նշանակության հողերով։ Իսկ Հորդանանի հետ շփումը հնարավոր կլինի միայն հատուկ այդ նպատակով հատկացվող ճանապարհներով։

Փորձագետների կարծիքով՝ սա քայլ է Պաղեստինի իշխանություններին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «դարի գործարքի» շուրջ բանակցությունների նստեցնելու։ Հիշեցնենք, որ Պաղեստինի իշխանությունները կտրականապես հրաժարվել էին խնդրի կարգավորման առաջարկվող փաթեթով բանակցություններից։ Այժմ Իսրայելը, ԱՄՆ-ի սատարումն ունենալով, պաղեստինցիներին հուշում է, որ բանակցություններից և այդ փաթեթով առաջարկվող զիջումներից հրաժարվելու դեպքում կկորցնեն շատ ավելին, բացի այդ չեն ստանա նաև խոստացված  մլրդ դոլար ֆինանսական աջակցությունը։

ԵՄ-ն կոչ է անում Իսրայելին հրաժարվել տարածքներ բռնակցելու մտքից

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրները համոզված են՝ Իսրայելը պետք է զերծ մնա գործողություններից, որոնք կարող են հանգեցնել պաղեստինյան տարածքների բռակցմանը։

«Մենք կոչ ենք անում Իսրայելին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողությունից, որը կհանգեցնի Պաղեստինի գրավյալ տարածքներից որևէ մեկի բռնակցմանը, քանի որ դա հակասելու է միջազգային իրավունքի նորմերին»,- ասված է Բորելի հայտարարությունում։

Նշվում է, որ ԵՄ-ն դեմ է սահմանների ցանկացած փոփոխության, եթե դա իսրայելցիների և պաղեստինցիների  փոխադարձ համաձայնության արդյունքում չի տեղի ունենում։

Իրանն Իսրայելի դեմ կպայքարի Պաղեստինում վիրտուալ դեսպանություն բացելով

Պաղեստինյան տարածքները բռնակցելու Իսրայելի մտադրություններին, բնականաբար, կոշտ է արձագանքել Իրանը։ Այս երկրի խորհրդարանն օրենք է ընդունել, որտեղ սահմանվում են Իսրայելի դեմ պայքարի միջոցները։ Ըստ այդմ՝ պայքարի միջոցներից մեկն էլ կլինի Երուսաղեմում, որն իրենք համարում են  Պաղեստինի մայրաքաղաք, Իրանի վիրտուալ դեսպանատուն բացելը։ Որոշումն Իրանի ԱԳՆ-ն պետք է իրագործի 6 ամսվա ընթացքում։

Նշեք, որ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք և այնտեղ արդեն իսկ դեսպանատուն է բացել։

Իսկ Իրանի հոգևոր առաջորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Հորդանանի արևմտյան ափի պաղեստինցի բնակչությունը պետք է զինվի։

«Հորդանան գետի արևմտյան ափի բնակչությունը պետք է զինված լինի, ինչպես Գազայի հատվածում է։ Ուժը միակ միջոցն է, որը կարող է նվազեցնել պաղեստինցի ժողովրդի տառապանքները» ,- Թվիթերի իր օգտահաշվում գրել է Իրանի հոգևոր առաջնորդը։

«Զիջումները չեն մեղմի օտար հողեր գրաված այդ դաժան կազմավորման չարագործությունները»,- հայտարարել է նա։

Հորդանանը ևս դեմ է

Հորդանանը ևս կոշտ է արձագանքել Իսրայելի մտադրություններին։ Հորդանանի արքա Աբդալլահ Երկրորդը հայտարարել է, որ աչք չի փակի Իսրայելի՝ Հորդանան գետի արևմտյան ափի մի մասն իր տարածքում ներառելու փորձերի վրա։

«Ես չեմ պատրաստվում սպառնալ կամ ավելի սրել իրավիճակը։ Սակայն, եթե իսրայելցիները հուլիսին իսկապես բռնակցեն Հորդանան գետի  Արևմտյան ափի մի մասը, ապա թող պատրաստ լինեն մեզ հետ մեծ ընդհարման»,- ասել է նա՝ միևնույն ժամանակ հավելելով, որ համամիտ է Եվրոպայի և այլ երկրների կարծիքի հետ, որ ուժի իրավունքի կիրառումը մերձավորարևելյան տարածաշրջանում ցանկալի չէ։

Հորդանանը արաբական պետություններից մեկն է, որը խաղաղության համաձայնագիր է կնքել Իսրայելի հետ: Թագավորը հրաժարվել է ասել, թե արդյոք բռնակցումը  սպառնալիք կստեղծի այդ համաձայնագրի համար: 

 

 

 

Իսրայել Պաղեստին պաղեստինա-իսրայելական հակամարտություն

Այլ հոդվածներ հեղինակից

«Անհրաժեշտ է հրավիրել արտահերթ նիստ՝ հատուկ օրակարգով». Իշխան Սաղաթելյան
Վարչապետը ֆեյսբուքից հեռացրեց իր գրառումը եւ ուղիղ միացումը ընտանեկան խնջույքից (ֆոտո)
ԱՍԻՄՊՏՈՄ ՊԱՑԻԵՆՏԸ
Պարետի որոշմամբ՝ ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները
Եկեք ֆիքսենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյան ընտանիքում ավելի շատ վիրուսակիր կա, քան «Գլորիա» ֆաբրիկայում
Հասարակածային Գվինեան երկրից կվռնդի ԱՀԿ ներկայացուցչին
ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ. Քաղավիացիայի կոմիտե
Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ կփակվի 72 ժամով
Աշխարհում COVID 19-ի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 6,3 մլն-ը
Որ երկրները և երբ կբացեն սահմանները
ԱՄՆ գիտնականների կանխատեսմամբ COVID 19-ի պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև տարեվերջ
Բաքուն չպետք է վախեցնի Երևանին և Ստեփանակերտին. Ս. Տարասով
ICAO-ն հանձնարարականներ է մշակել ավիաուղեւորների համար
Նուբարաշենի հոգեբուժարանում կորոնավիրուսով վարակվածության 49 հաստատված դեպք կա. կատարվել է 307 թեստավորում
Գերագույն ռադայում  Ավակովի  հրաժարականի  համար  ստորագրահավաք է սկսվել
Կամչատկայի ափերի մոտ  5,0  մագնիտուդով  երկրաշարժ է գրանցվել
Բելառուսում   մեկ  օրում  կորոնավիրուսի 852 դեպք է  հայտնաբերվել
Հայտնի է Հրաչյա Հակոբյանի թեստի պատասխանը
80 հազար դրամի համար որ մարդ մահանա, ո՞նց կընդունեք. ԱԺ պատգամավորները ժամանել են «Մեյմանդարի» շուկա
Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ». Արմեն Աշոտյան
Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է
Հաշվետվությունները ժամկետում չներկայացնելու 57 դեպքով նշանակվել է 4.17 մլն դրամի չափով վարչական տուգանք
Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին՝ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ
Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը կրկին կհետաձգվի
Ջրատարում գտել են 70-75 տարեկան կնոջ դի
Ավելին
Ավելին