f

Անկախ

Կայացել է Շիրակի մարզային օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային նիստը


Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է Շիրակի մարզային օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային նիստը։ Մարզպետարանից հայտնում են, որ ներկայացվել է մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքը։ Յուրաքանչյուր ծառայություն զեկուցել է իրականացրած գործողությունները։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մարզային կենտրոնի պատասխանատուն նշել է, որ մինչ օրս իրականացվել է 1601 նմուշառում, իսկ մայիսի 12-ից 18-ը ներառյալ մարզում 278 նմուշառման հետազոտություն է անցկացվել, Գյումրիում լաբորատոիայի աշխատանքների իրականացումը նպաստել է նմուշառումների և հետազոտությունների թվաքանակի աճին և արագ իրականացմանը։

Տիգրան Պետրոսյանը կարևորել է ոստիկանության զգոն ու օպերատիվ աշխատանքը։ Մարզային պատասխանատուները վստահեցրել են, որ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արվում է մարդկային կուտակումները բացառելու, ինչպես նաև հանրային տրանսպորտի գործունեությունը սահմանված կանոններին համապատասխան իրականացնելու առնչությամբ։

Մարզային ու քաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունները, մարզպետարանի պատասխանատուները, համայնքապետարանների ծառայությունները, արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցնեը զբաղվում են տրանսպորտի և հանրային օբյեկտների ախտահանման աշխատանքների իրականացմամբ և վերահսկողությամբ։

Մարզպետին է զեկուցվել, որ հանրային տրանսպորտն աշխատում է թերբեռնված, ախտահանվում է օրական երկու անգամ՝ վաղ առավոտյան և օրվա կեսին, գործող բոլոր երթուղիները սպասարկվում են։Հանրային սննդի օբյեկտներում, վիրուսի կանխարգելման նպատակով, մշտադիտարկման աշխատանքներն է սկսել սննդամթերքի անվտանգությւան տեսչական մարմնի մարզային կառույցը։

Շիրակի մարզպետը կարևորել է բոլոր պատասխանատու կառույցների համագործակցությունը և զգոնությունը, ինչպես նաև ազգաբնակչության պատասխանատու մոտեցումը ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի զերծ մնալ վիրուսի տարածումից։

Շիրակի մարզ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին