Ադրբեջանում հետաքննում են հայկական արտադրության ծխախոտի հայտնվելու մասին սոցցանցերում հրապարակված հաղորդագրությունը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երեկ մի շարք ԶԼՄ-ներ տեսանյութ են հրապարակել, որում երեւում է, որ Ադրբեջանի տարածքում հայկական արտադրության ծխախոտ են վաճառում: Տեսանյութում անհայտ տղամարդը պնդում է, որ Սաբիրաբադում խանութներից մեկում հայկական ծխախոտ է գնել եւ մաքսային մարմիններին մեղադրում է այդ արտադրանքը երկրի տարածք ներկրել թույլատրելու համար:
Այդ կապակցությամբ հետաքննություն է սկսվել:
Մաքսային ծառայության պետական կոմիտեն հերքել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առեւտրային կապ կա: