f

Անկախ

Аnkakh.com-ը հաքերային հարձակման է ենթարկվել. թիրախում քաղաքական նյութերն են


Այսօր ankakh.com կայքը ենթարկվել է հաքերային հարձաման, որի հետևանքով որոշ նյութերի բովանդակությունը միտումնավոր փոփոխվել է, ինչն ընթերցողներին կարող էր թյուրիմացության մեջ գցել: 

Մեր ծրագրավորողների թիմն օպերատիվորեն աշխատում է վերացնելու հաքերային հարձակման հետևանքները և ապահովելու կայքի բնականոն աշխատանքը։

Ankakh.com-ն իր 11-ամյա  գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ հաքերային հարձակումների կամ նման փորձերի է ենթարկվել։ Որպես կանոն՝ այդ փորձերի հետքերը միշտ մեր հարևան երկիր՝ Ադրբեջան են տարել։ Այս անգամ, ցավոք, նույնն ասել չենք կարող։ Հաքերները փոփոխություններ են կատարել որոշ քաղաքական նյութերում՝ թիրախում ունենալով հատկապես Վազգեն Մանուկյանին վերաբերող նյութերի բովանդակությունը։ Այս իրողությունը թույլ է տալիս ենթադրել, որ կայքի դեմ հաքերային հարձակումը քաղաքական ենթատեքստ ունի և ուղղորդված է կոնկրետ շրջանակների կողմից։

Ցավով ենք արձանագրում, որ մեր գործունեության 11-րդ տարում ականատեսն ենք դառնում մամուլի և խոսքի ազատության դեմ ուղղված ոտնձգությունների՝ ոչ օրինական գործիքակազմի կիրառմամբ։

Սիրելի՛ ընթերցողներ, վստահ եղեք, որ «Անկախը» շարունակելու է անաչառ և բազմակողմանի լրատվություն մատուցել՝ անկախ քաղաքական հարձակումներից։

 

հաքերային հարձակում խոսքի ազատություն մամուլի ազատություն Խմբագրի ընտրանի Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան
Օր առաջ պիտի կարողանանք դրանցից ազատվել ու Հայաստանի ապագա տեսլական ունեցող նվիրյալներով մեր երկիրը հանել ճահճից, առաջ գնալ ...
Տեսնես` էդ խելքին քանի՞ ախպեր են...
Ոստիկանության զորքերը շարժվել են դեպի Կապան
Բոլոր ձերբակալվածներին բռնության են ենթարկել. Փարամազյանը դուրս եկավ ոստիկանությունից
Ազգը ազատեք ձեր խայտառակ ղեկավարումից, ու դա կլինի ձեր ամենամեծ օգնությունը հայ ժողովրդին։
ՋՐԱՂԱՑՊԱՆԸ ...
ՎԵՐԱԴԱՐՁ 90-ԱԿԱՆՆԵ՞Ր-2
Հունան Պողոսյանը Կապանում է, փորձում է ցուցարարներին հանդարտեցնել
Ձերբակալվածներն աշխատող, նորմալ, տղերք են, ինչ-որ մի նարկոմանի համար չենք մենք էստեղ հավաքվել. Քաջարանի բնակիչ
Պետք է անմիջապես քրեական գործ հարուցվի
Նման դեպքով ծառայողական քննություն նախաձեռնելն արդեն իսկ նշանակում է ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում
Սխալմամբ ոստիկանության բաժին տարված Քաջարանի բնակիչը բռնության է ենթարկվել
Երկակի ստանդարտների այսօրինակ գռեհիկ և բացահայտ կիրառումը հիմք է տալիս մտածելու, որ Ստյոպան գտնվում է իշխանության հովանավորության ներքո և գործել է նույն իշխանության ուղղորդմամբ:
Հայաստանի հպարտ քաղաքացին արժանի չէր այսպիսի հանգրվանի
Կորոնավիրուսով վարակվածների թիվը 6661 է. մեկ օրում ավելացել է 359-ով. կա 5 մահ, ապաքինվել է 128-ը
Արտյոմ Խուգոյան. «Մարզիկներին խորհուրդ եմ տալիս լավատեսությամբ շարժվել առաջ»
Կփրկի՞ Արդյոք Իշխանություններին ՍԴ-ի Հարցը Լուծելու «Փափուկ» Մեթոդը
Հայաստանի Առողջապահության նախարարությունը ներողություն է խնդրել վրացի գործընկերներից
Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով ինքնաթիռ է մեկնել Աբխազիա. Միքայել Մինասյան
«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին
Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրեն ապահովագրել արդարադատությունից
Գերմանիայում Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը օրինական բնույթ ունի եւ կլինի շարունակական․ ԱՀ ԱԳՆ
ԲԺԻ՞ՇԿ, ԹԵ՞ ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ
Ամեն օրդ քո դեմ է, քո սերմանած ատելության շնորհիվ, հեռացի´ր, քանի դեռ ուշ չէ
Ավելին
Ավելին