f

Անկախ

Գուրգեն Խաչատրյանի ընտանիքի անդամների բնակարաններում արդեն 2-րդ խուզարկություն է կատարվել. Փաստաբանական խումբ


Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որով ահազանգում է ԱԱԾ-ի կողմից շարունակվող ակնհայտ ապօրինությունների մասին: Հայտարարությունը՝ ստորև.

«Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է բազմաթիվ ապօրինությունների մասին, որոնք տեղի են ունեցել ապրիլի 30-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում։ Նշված ժամանակահատվածում ակնհայտ խախտումներով ուղեկցվող մի քանի տասնյակ խուզարկություններ են կատարվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների, հարազատների, ինչպես նաև նրա հետ որևէ կերպ առնչվող անձանց բնակարաններում և շինություններում՝ առաջ բերելով բազմաթիվ հարցեր խուզարկությունների միջնորդությունների, իրավաչափության և ԱԱԾ գործողությունների մասով։

«Գուրգեն Խաչատրյանի, նրա եղբորը և ծնողներին պատկանող բնակարաններում խուզարկություններ կատարվել էին դեռևս 2019 թվականի օգոստոսին, ինչը որոշակիորեն կարող էր տրամաբանական լինել, քանի որ խուզարկությունը, ըստ էության, հրատապ իրականացվող քննչական գործողություն է: Սակայն Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունից անմիջապես հետո, գրեթե ամենօրյա ռեժիմով, նման ծավալի, անհիմն և անօրինական խուզարկությունների կատարումը գնահատում ենք որպես Գուրգեն Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների և հարազատների վրա ոչ իրավաչափ նպատակներով հոգեբանական ճնշում գործադրելու, նրանց տագնապի մեջ պահելուն ուղղված գործողություններ», - նշել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

Հարկ է փաստել նաև, որ նախնական թվով մոտ 10 խուզարկությունների միջնորդությունները կոնկրետ դատավորի կողմից մասնակի էին բավարարվել՝ թույլատրելով խուզարկություն կատարել բացառապես Գուրգեն Խաչատրյանին հայտնաբերելու նպատակով, սակայն քրեական հետապնդման մարմինները, դատարանի այդ որոշումն օրենքով սահմանված կարգով վերաքննիչ դատարան բողոքարկելու փոխարեն, նույն միջնորդությունը ընդամենը րոպեներ անց կրկին ներկայացրել են դատարան, այն մակագրվել է «ցանկալի» դատավորի, ով էլ «առանց աչք թարթելու» բավարարել է միջնորդությունն ու ԱԱԾ-ի ցանկությունը:

Այսինքն, ակնհայտ է, որ սույն քրեական գործով նույնիսկ դատարանները չեն կարող քրեական վարույթն իրականացնող մարմնի անօրինական գործողությունները զսպող հուսալի մեխանիզմ հանդիսանալ, քանզի, եթե որևէ դատավոր էլ իր մեջ ուժ է գտնում օրենքի հիման վրա մերժել ԱԱԾ-ի միջնորդությունները, ապա անմիջապես հայտնվում է մեկ այլ դատավոր, որը անօրինական կերպով բավարարում է նույն միջնորդությունը, ինչի ականատեսը եղել ենք սույն քրեական գործի սկզբնական փուլից սկսած:

«Գուրգեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին պատկանող բնակարաններում մեկ շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ խուզարկություն է կատարվել, որի ընթացքում ակնհայտորեն ավելացվել է անօրինականությունների չափաբաժինները. խուզարկությունների կատարմանն արդեն ներգրավվել են ԱԱԾ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումների աշխատակիցները, սկսել են առգրավել նաև առարկաներ, այդ թվում՝ բնակարանի պատերին փակցված նկարներ, որոնց առգրավման թույլտվություններ դատարանները չէին տվել: Այսինքն, միջնորդությունները դատարան ներկայացվում են կոնկրետ առարկաներ հայտնաբերելու նպատակով, սակայն առգրավվում են ընդհանրապես այլ առարկաներ՝ վարույթն իրականացնող մարմնի կամայական ցանկությամբ, այդ գործողություններն ակնհայտ անօրինական են», - նշել է փաստաբանը:

Հատկանշական է, որ նման կերպ վարույթն իրականացնող մարմինը նաև իմաստազրկում է բնակարանը միայն դատարանի որոշմամբ խուզարկելու վերաբերյալ սահմանադրական պահանջը»:

Գուրգեն Խաչատրյան

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Ավելին
Ավելին