f

Անկախ

Շահում ենք ոչինչ, կորցնում ենք շատ բան


Վերջին օրերին մամուլում քննարկվում է Իսրայելում դեսպանատուն բացելու Հայաստանի որոշման կապակցությամբ հարեւան Իրանի պաշտոնական արձագանքը:

Ինչպես պարզվում է պաշտոնական լրահոսից, Իրանն այդ կապակցությամբ իր մտահոգությունն է փոխանցել Հայաստանին եւ կոչ է արել վերանայման ենթարկել հիշյալ որոշումը:

Ոչ մի խոսք, որ Հայաստանն անկախ ու ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի սեփական կամքի եւ շահերի համաձայն տնօրինել իր արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը:

Բայց միեւնույն ժամանակ ինքնիշխան ու անկախ լինել չի նշանակում առանց պատճառի «կոխ մտնել» բարեկամ երկրների հետ եւ կամ դիմել այնպիսի քայլերի, որոնք կարող են հարեւան երկրի մոտ թյուրիմացության առիթ դառնալ ու խաթարել երկու բարեկամ երկրների միջեւ տասնամյակներից ի վեր ձեւավորված վստահության մթնոլորտը: Առաջին հայացքից ինքնիշխանության արտահայտություն համարվող, սակայն խորքում չուսումնասիրված նման քայլը հատկապես անիմաստ ու վտանգավոր է դառնում այն ժամանակ, երբ այդ քայլին դիմելով շահում ես ոչինչ ու փոխարենը կորցնում ես շատ բան:

Իսրայելում դեսպանատուն բացելով Հայաստանը չի ակնկալում ձեռք բերել ոչինչ ավելի քան այն ինչ այսօր ունի երկու պետությունների միջեւ 1992 թվականից ձեւավորված հարաբերությունների արդյունքում: Փոխարենը խաթարում է շուրջ երեք տասնամյակների ընթացքում իր հանդեպ ձեւավորված հարավային հարեւանի խիստ արժեքավոր ու ռազմավարական նշանակություն ունեցող վստահությունը, որի հետ թեկուզ կիսաբաց (բնութագրումը վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է) սահմանը այսօր համարվում է դրսի աշխարհի հետ հաղորդակցվելու Հայաստանի երկու հնարավորություններից մեկն ու ի դեպ, ամենավստահելին:

Եվ սա դեռ այն ամենը չէ ինչ մենք հնարավոր է կորցնենք ոչինչի դիմաց:

ԱՄՆ-ում «իսրայելական» լոբբիին մաս կազմող «Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամ»-ի (The Foundation for Defense of Democracies) կայքում մայիսի 11-ին հրապարակվել է ադրբեջանական փողերով սնվող էներգետիկայի ոլորտի խորհրդատու եւ իսրայելական համալսարանի քաղաքագիտության գծով պրոֆեսոր Բրենդա Շաֆֆերի (Brenda Shaffer) «Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները. արդյոք հաջորդը լինելո՞ւ է բնական գազը» (U.S. Sanctions on Iran: Is Natural Gas Next?) խորագրով հոդվածը:

Խորագրից արդեն պարզ է, թե ինչ թեմա է շոշափում հոդվածը, որտեղ նաեւ անդրադարձ է կատարվել Իրանից Հայաստան արտահանվող գազին: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ու Իրանի ժամանակի իշխանությունների հեռատեսության շնորհիվ երկու երկրների միջեւ պայմանագիրը ձեւավորվել է գազ էլեկտրաէներգիայի դիմաց ձեւաչափով, ինչը հնարավորություն է տվել երկու երկրների միջեւ համագործակցությունը զերծ պահել Իրանի դեմ միջազգային տարբեր տեսակի պատժամիջոցների ազդեցությունից: Հոդվածագիրը փորձ է կատարել ապացուցել, որ ԱՄՆ պատժամիջոցները կարող են տարածվել նաեւ այս պայմանագրի պարագային ու զարմանք է հայտնել առ այն, որ Թրամփի վարչակազմը մինչ օրս դա չի ներառել իր պատժամիջոցների ցուցակում: Շաֆֆերն ի դեպ, ԱՄՆ-ի իշխանություններին խորհուրդ է տվել Հայաստանին պարտադրել դադարեցնել Իրանից գազի ներկրումը:

Փաստորեն ներկա իշխանությունների կառուցած «բարձր» կլասի արտաքին քաղաքականության շնորհիվ Հայաստանը ոչ միայն ոչինչ չի շահում, այլեւ չի բացառվում, որ իր հարավային հարեւանի վստահությունը խաթարելուց բացի իսրայելա-ադրբեջանական լաբբիի տված խորհուրդներով մոտ ժամանակներս նրա առջեւ խնդիր է դրվելու հրաժարվել իր էներգետիկ անվտանգության կարեւոր երաշխիքից:

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում Իրան Իսրայել Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Մայիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք. մարզպետ
«Օսաների» մասին, որոնք այսօր թեմա դարձան Միքայել Մինասյանի հերթական տեսանյութի շնորհիվ...
Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն...
Քննարկում վերակենդանացման բաժանմունքների ղեկավարների հետ
Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր
Ֆիլիպիններում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը
Ռուսաստանում կորոնավիրուսի 8952 դեպք է հայտնաբերվել
Ֆրանսիայի ֆինանսների նախարարը՝ աշխարհում ճգնաժամի ամենաբարդ փուլի մեկնարկի մասին
ՌԴ առողջապահության նախարարը՝ COVID-19- ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մասին
Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ. Hraparak.am
Գոնե պատկերացնում ե՞ս, թե դա ինչ աշխատատար, լուրջ, հիմնավոր ու բարդ կազմակերպչական աշխատանք է...
Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել
Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ
Երեք ամիս հետո, չիմանալով ինչ անել, ինչպես դուրս գալ խայտառակ վիճակից, իշխանությունն ու կից սազարդարները սկսեցին «դիմակ կրեք» շոու ծրագիրը...
Հնդկաստանից Հայաստան է վերադարձել 23 քաղաքացիներ, հնդիկ 130 ուսանողներ էլ վերադարձել են Հնդկաստան
«Աղայա» կոչվող տարածքում ձիերին գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց
Ինչո՞վ է պայմանավորված գեներատորների մեծ պահանջարկը
ԱՄՆ-ի ու Հայաստանի սևերն ու սպիտակները
Հունիսի 1-ից սկսվում են առաջին դասարանցիների առցանց գրանցումները
Այսպիսի փոփոխություններ անելու համար շատ լուրջ քաղաքական կամք է պետք եւ իրենք ունեն այդ կամքը․Փաշինյան
Համաճարակի օրական դինամիկան Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում և Իրանում ըստ 1 մլն շնչի
Տեղի է ունեցել Արթուր Վանեցյանի կուսակցության համագումարը
Սեպտեմբերին դպրոցներում դասերը վերսկսելու մասին և ոչ միայն...
Ավելին
Ավելին