f

Անկախ

Ումի՞ց իմանամք, թե Սեդա Սաֆարյանն ինչպիսի հեղինակություն ունի և ում մոտ, որ կարողանում է որոշել վարչապետների հեղինակության աստիճանը


Քիչ առաջ կարդացի ինձ անծանոթ Սեդա Սաֆարյանի տարօրինակ, և տրամաբանությունից զուրկ դատողությունները։

Նախ նա հայտարարում է, որ չորս վարչապետները հեղինակություն չունեն։ Ումի՞ց իմանամք, թե Սեդա Սաֆարյանն ինչպիսի հեղինակություն ունի և ում մոտ, որ կարողանում է որոշել վարչապետների հեղինակության աստիճանը։ Դա դեռ մի կողմ. նա ասում է թե ու՞ր էին այդ վարչապետները, որ իրենց հեղինակությունն օգտագործին մարտի 1- դեպքերին, որ կանխեին Քոչարյանի կազմակերպած սպանությունները ցուցարարների հանդեպ։

Լրագրողն ինչու՞ հարց չի տվել, թե արդյո՞ք Սեդա Սաֆարյանը չի դիտել այդ օրերին արված տեսագրությունները, թե խաբված ամբոխը մինչ արտակարգ դրություն հայտարարելն ինչեր էր անում։ Եվ հետո նրա դատողությամբ ի՞նչ պիտի աներ Քոչարյանը, որ չի արել։ Միգուցե պիտի ասեր' համեցեք, 22-24 տոկոս ձայն ստացած ձեր Լևոնին գրկած բերեք նստավա՞յր։

Էդ «արդարամիտ» Սեդա Սաֆարյանյանը երբևէ դիմե՞լ է մեկին, կամ բարձրաձայնե՞լ է, թե ովքեր էին այն երկու սադրիչները, որոնք մանկան կոշիկը ի ցույց հանեցին ցուցարարներին ու հայտարարեցին թե ոստիկանները քիչ առաջ ծեծելով երկու երեխայի և մի տարեցի են սպանել, որն իհարկե սուտ էր։ Նրանք ոչ մի պատասխանատվություն չկրեցին, բայց մարդկանց գազազեցնել և իրենց առաջնորդի հետ ամբոխին բախումների տանել կարողացան։ Եվ այդ դեպքերի բացահայտումը անհապաղ պետք է հանձնարարեր բացահայտել անձ առ անձ, դետալ առ դետալ Սերժ Սարգսյանը, որը չարեց։ Ինչու՞։

Միգուցե Սեդա Սաֆարյանը կասի թե մոտ 200 հոգի այրվածքներով ու բեկորային վիրավորումներով հոսպիտալներում հայտնված զինծառայողները իրար վրա՞ են նռնակներ ու մոլոտովյան կոկտեյլներ նետել։ Կամ կասի, որ դրանք Քոչարյա՞նն է բաժանել։

Հիմա Քոչարյանը Ս.կարգը տապալելու՞, թե՞ սպանություններ կազմակերպելու, ինչպես նաև ոմանց կողմից հայտարարված այլ հանցագործությունների համար է դատապարտվում։

Վերջում իմ կողմից դիմեմ Սեդա Սաֆարյանին։

Եթե Դուք էդքան ազնիվ եք, արդարամիտ ու սկզբունքային, կասե՞ք թե ծանր հանցափաստերի մեջ մերկացված Մանվել Գրիգորյանին ի՞նչ հիմքերով ազատեցին կալանքից, թու՞յլ էր տալիս գործող օրենքն այդ հոդվածով ձերբակալվածին ազատել նախնական կալանքից։Իսկ Քոչարյանի ոչ մի մեղքը ապացուցած չլինելու դեպքում ի՞նչ օրենքով են արդեն երկու տարի պահում կալանքի տակ։

Իմացած թող լինի Սեդա Սաֆարյանը, որ լուրջ մասնագետները պնդում են այն վարկածը;, որ Մանվելին մեկուսացրել են մարտի 1-ի բոլոր հանցանշանները վերացնելու և գործը խորը պարտակելու նպատակով։ Եվ դա շատերին շատ հավանական է թվում։

Մինչ վարչապետ ընտրվելը Նիկոլը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ մարտի 1-ը բացահայտված է։ Նա ո՞ր դատախազի կամ պատասխանատու իրավաբանների հետ է աշխատել իր պատգամավոր եղած ժամանակ, որ համոզվել է դրա բացահայտված լինելը։ Բա ու՞ր է, երկու տարին քի՞չ է։ Դե թող ժողովրդին հայտարարի թե ով է իրեն խաբել, կամ կամ ներողություն խնդրի։ Նշանակում է Քոչարյանին հայտնաբերելն ու ձերբակալելը վաղուց էր պլանավորված, այն էլ Քոչարյանն հենց իմացավ իր նկատմամբ որ.գործ հարուցելու մասին, անմիջապես ներկայացավ, քաջ գիտակցելով, որ ձերբակալվելու է։ Իսկ դատախազը հայտարարում է, որ Քոչարյանը ազատվելուն պես կդիմի փախուստի։ Սա պարզապես ծիծաղելի է։

Սեդա Սաֆարյանը թող խորանա այս դետալների մեջ, որ ծիծաղելի մտքեր չարտահայտի։

Հայկ Գալստյան ՖԲ Գրառում Սեդա Սաֆարյան

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին