Ռուսաստանում արդեն օգոստոսին կարող են COVID-19- ի դեմ պատվաստանյութ գրանցել: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգին: Գրում է Gazeta.ru-ն։
Նա ենթադրում է, որ պատվաստանյութը կհայտնվի օգոստոսին, այն պայմանով, որ ամեն ինչ ընթանա պլանի համաձայն, առանց որևէ անակնկալների:
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման 272 043 դեպք:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: