f

Անկախ

ArmDaily.am. Կարեւոր որոշում հարկ վճարողների համար. Վարչական դատարանը դիմել էր ՍԴ


Տնտեսվարողների գլխին պատուհաս դարձած նոր Հարկային օրենսգրքի ընդունումը հետո ձեռնարկատերերի համար ծուղակ էր: Բանն այն է, որ Հարկային օրենսգիրքը սահմանում է մի դրույթ, որի համաձայն՝ Հարկային օրենսգրքով պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողներին են ուղարկվում էլեկտրոնային եղանակով, որն իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին գրել է ArmDaily.am-ը։

«Եվ ամենակարևորը, որ այդ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից: Պրակտիկայում բազմաթիվ վեճեր են առաջանում հարկ վճարողների և հարկային մարմնի միջև, քանզի տնտեսվարողներին էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված փաստաթղթերը ուժի մեջ են մտնում անկախ այն ստանալու փաստից և հարկ վճարողները պնդում են, որ շատ դեպքերում իրենք փաստացի որևէ փաստաթուղթ չեն ստանում: Հարկ վճարողները չունեին ապացուցման գործիք հավաստելու, որ հարկային մարմնի ուղարկած փաստաթուղթը չի ստացվել: Չկարողանալով վեճերը հարկային մարմնի հետ լուծել՝ մի շարք տնտեսվարողներ դիմել էին ՀՀ վարչական դատարան: Դատարանի պրակտիկան սկսեց զարգանալ հակասական ուղղությամբ, որոշ դատավորներ գտնում էին, որ վարչական մարմինը չպետք է ապացուցի հարկ վճարողին ուղարկված փաստաթղթի ստացված լինելը, քանզի օրենքը չի պարտադրում նման ապացուցման բեռ կրել: Որոշ դատավորներ Հարկային օրենսգրքի դրույթները մեկնաբանում էին այլ եղանակով: Ամիսներ առաջ Վարչական դատարանի դատավորներից Ռաֆիկ Խանդանյանը ստեղծված իրավիճակից ելնելով դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով պարզել այդ վիճելի դրույթի սահմանադրականությունը:

 

Սահմանադրական դատարանը մի քանի ամիս տևած գործի քննությունից հետո 2020 թվականի մայիսի 12-ին կայացված որոշմամբ, ի զարմանս հարկային մարմնի, արձանագրեց, որ Հարկային օրենսգրքի համապատասխան դրույթը այնքանով, որ նախատեսում է հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելու օրվան հաջորդող օրվանից ուժի մեջ մտնելու պահանջ, հակասում է Սահմանադրության 50-րդ հոդվածին: Սահմանադրական դատարանի նման որոշումն աննախադեպ բնույթ ունի, նախ, որ Հայաստանի պրակտիկայում հիմնականում դատաարանը պրակտիկորեն սահմանափակվում է գործող իրավական նորմերով և մարդու իրավունքների վերականգնումը հենց այդ շրջանակներում է դիտարկում` չփորձելով կասկածել գործող օրենքի որևէ դրույթի սահամանադրականության վրա, ինչի արդյունքում տուժում է արդարադատության իրականացումը և երկրորդ փաստը, որ Սահմանադրական դատարանն էլ է այս պարագայում հանդես եկել մարդու իրավունքների պաշտպանությամբ:

Նշենք նաև, որ Սահամանդրական դատարանը մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ժամկետ է նախատեսել օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելու համար: Որոշումը հասանելի է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում (ՍԴՈ-1529)»:

 

Սահմանադրական դատարան հարկային օրենսգիրք Հայաստան Վարչական դատարան

Այլ հոդվածներ հեղինակից

Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան
Օր առաջ պիտի կարողանանք դրանցից ազատվել ու Հայաստանի ապագա տեսլական ունեցող նվիրյալներով մեր երկիրը հանել ճահճից, առաջ գնալ ...
Տեսնես` էդ խելքին քանի՞ ախպեր են...
Ոստիկանության զորքերը շարժվել են դեպի Կապան
Բոլոր ձերբակալվածներին բռնության են ենթարկել. Փարամազյանը դուրս եկավ ոստիկանությունից
Ազգը ազատեք ձեր խայտառակ ղեկավարումից, ու դա կլինի ձեր ամենամեծ օգնությունը հայ ժողովրդին։
ՋՐԱՂԱՑՊԱՆԸ ...
ՎԵՐԱԴԱՐՁ 90-ԱԿԱՆՆԵ՞Ր-2
Հունան Պողոսյանը Կապանում է, փորձում է ցուցարարներին հանդարտեցնել
Ձերբակալվածներն աշխատող, նորմալ, տղերք են, ինչ-որ մի նարկոմանի համար չենք մենք էստեղ հավաքվել. Քաջարանի բնակիչ
Պետք է անմիջապես քրեական գործ հարուցվի
Նման դեպքով ծառայողական քննություն նախաձեռնելն արդեն իսկ նշանակում է ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում
Սխալմամբ ոստիկանության բաժին տարված Քաջարանի բնակիչը բռնության է ենթարկվել
Երկակի ստանդարտների այսօրինակ գռեհիկ և բացահայտ կիրառումը հիմք է տալիս մտածելու, որ Ստյոպան գտնվում է իշխանության հովանավորության ներքո և գործել է նույն իշխանության ուղղորդմամբ:
Հայաստանի հպարտ քաղաքացին արժանի չէր այսպիսի հանգրվանի
Կորոնավիրուսով վարակվածների թիվը 6661 է. մեկ օրում ավելացել է 359-ով. կա 5 մահ, ապաքինվել է 128-ը
Արտյոմ Խուգոյան. «Մարզիկներին խորհուրդ եմ տալիս լավատեսությամբ շարժվել առաջ»
Կփրկի՞ Արդյոք Իշխանություններին ՍԴ-ի Հարցը Լուծելու «Փափուկ» Մեթոդը
Հայաստանի Առողջապահության նախարարությունը ներողություն է խնդրել վրացի գործընկերներից
Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով ինքնաթիռ է մեկնել Աբխազիա. Միքայել Մինասյան
«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին
Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրեն ապահովագրել արդարադատությունից
Գերմանիայում Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը օրինական բնույթ ունի եւ կլինի շարունակական․ ԱՀ ԱԳՆ
ԲԺԻ՞ՇԿ, ԹԵ՞ ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ
Ամեն օրդ քո դեմ է, քո սերմանած ատելության շնորհիվ, հեռացի´ր, քանի դեռ ուշ չէ
Ավելին
Ավելին