Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի 83 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9200 նոր դեպք։ Տվյալները հայտնել են օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ, 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4940 հիվանդ, իսկ 119-ը՝ մահացել:
Այսպիսով, Ռուսաստանի Դաշնությունում COVID-19- ով վարակվածների ընդհանուր թիվը 272.043 է կազմում: Ամբողջ ժամանակահատվածում բուժվել է ավելի քան 63 հազար մարդ, մահացությունների թիվը 2.537 է կազմում:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: