Գերմանիայի յուրաքանչյուր բնակիչ ինքն իրավունք կունենա որոշում կայացնել, թե արդյոք պատվաստվելու է COVID-19-ի դեմ, քանի որ պատվաստումը պարտադիր չի լինի: Այդ մասին հայտնում է Funke պորտալը՝ հղում անելով դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Հելգ Բրաունին: Գրում է Gazeta.ru-ն։
Միևնույն ժամանակ, Բրաունը նշել է, որ յուրաքանչյուր անձ, ով չի ցանկանում պատվաստվել, պետք է հաշվի առնի վարակվելու ռիսկը:
Քաղաքական գործիչը հավելել է, որ երկրում կիրառվող սահմանափակումները կչեղարկվեն այն ժամանակ, երբ պատվաստանյութը հասանելի լինի:
Ավելի վաղ Գերմանիայի առողջապահության նախարարության ղեկավար Յենս Շպանը հայտարարել էր, որ պատվաստանյութը պատրաստ կլինի 2021 թ․ ոչ շուտ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: