Ուռուցքային հիվանդությունները մարդուց շատ սպիտակուց են խլում, ուստի արագ քաշի կորուստը կարող է համարվել քաղցկեղի նշան: Այս մասին ինստագրամում հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Անդրեյ Կապրինը: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ օրինակ, ուռուցքը նվազեցնում է լեյկոցիտների և սպիտակուցների քանակը: Այդիսկ պատճառով, հիվանդներին քիմիաթերապիայի կամ ախորճակի կորստի ժամանակ հաճախ սպիտակուցային դիետաներ են նշանակվում:
«Սակայն կան նաև մարդիկ, որոնք շատ են քաղցած մնում, և հաստատ չափից շատ չեն ուտում», - հավելել է բժիշկը:
Կապրինը հորդորել է ավելի ուշադիր լինել բուժական ծոմապահության մեթոդին, քանի որ դա կարող է վնաս պատճառել: