Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։00-ի սահմաններում BMW մակնիշի 35 DՏ 435 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, բախվել է Opel Zafira մակնիշի 36 NA 914 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի բաժանարար գոտու բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին տեղադրված արագաչափի սյան մոտ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 3-ը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1-ը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում