f

Անկախ

Արտակարգ լկտիություն


Երբ հայտարարվում էր, որ կորոնավիրուսային ճգնաժամը նաև հնարավորություն է, չէին բացվում փակագծերը և չէր ասվում, որ «հնարավորություն» ասելով նկատի ունեն իշխող ուժի և դրա ղեկավարի մասնավոր շահերի սպասարկումը։

 

Արտակարգ դրության պայմաններում հակահամաճարակային քաղաքականությունը գրեթե տապալվել է։ Վրաստանի և Ադրբեջանի համեմատ մենք խայտառակ ցուցանիշներ ունենք։

 

Եթե վարակվածների աճի հիմիկվա տեմպը պահպանվի, ապա հունիսի 15–ից հետո մեր առողջապահական համակարգը ձեռքերը վեր է բարձրացելու և ամեն մի մահի համար մեկ մարդ է պատասխանատու լինելու, և այդ մեկ մարդը ․․․

 

Իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողել են, բայց փոխարենը հաջողել են այլ հարցերում։ Արտակարգ դրության պայմաններում սղացրել են օրենքների նախագծեր, որոնք միտված են քաղաքական ու տնտեսական դաշտի կենտրոնացմանը, երկրում նեոբոլշևիկյան հարաբերություններ հաստատելուն, հանրային պառակտումը խորացնելուն։

 

Արտակարգ դրության ռեժիմը 3–րդ անգամ երկարաձգելու որոշումից մեկ օր էլ չանցած բացահայտեցին իրենց բուն նպատակը։ Ըստ այդմ՝ արտակարգ ռեժիմն իրենց պետք է ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքար մղելու, այլ Սահմանադրական դատարանը զավթելու ծրագիրը կյանքի կոչելու համար։

 

Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ արտակարգ դրության երկարաձգումը երկու հիմնական նպատակ ունի՝

 

1.խուսափել հանրաքվեի անցկացումից, քանզի պարզ է, որ սահմանադրորեն ամրագրված մասնակիցների քվորումն անգամ չէին կարողանալու ապահովել, էլ ուր մնաց, թե «այո»–ների անհրաժեշտ քանակ ստանային,

 

2․թույլ չտալ զանգվածային միջոցառումներ՝ երթեր, ցույցեր, հանրահավաքներ։

 

Իշխանությունները վախեցել են ՍԴ–ի հարցով հանրաքվեից, բայց չեն հրաժարվել պետական այդ կառույցը սեփականաշնորհելու գաղափարից։ Արտակարգ դրության այս մեկ ամիսն իրենց անհրաժեշտ է իշխանության ուզուրպացիան գլուխ բերելու համար։ Կորոնավիրուսի թեման պարզապես օգտագործվում է: Այդ մասին ինքնախոստովանական գրառում ներկայացրեց քայլարած պատգամավորներից մեկը՝ նշելով, որ իրենք փորձելու են ՍԴ–ի հարցը լուծել՝ շրջանցելով հանրաքվեն։

 

Դատելով ամենից՝ ղեկավարը սեփական թիմին ներքաշում է կոլեկտիվ հանցագործության մեջ։ Բայց որքան էլ կոլեկտիվ լինի հանցագործությունը, պատասխանատվությունն անհատական է լինելու։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում արտակարգ դրություն Սահմանադրական դատարան նոր կորոնավիրուս Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիրների թիվը հասել է 80-ի
Մհեր Գրիգորյանը Արցախի նախագահի հետ քննարկել է ստեղծված իրավիճակում նախաձեռնված քայլերն ու աջակցության ծրագրերը
Մայիսի 29-ին Red Wings-ը կիրականացնի Մոսկվա-Երեւան չվերթը, իսկ հաջորդ օրը՝ «Բելավիան»՝ Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղեւորվել են Հայաստան. Բացառություն է արվել. Հյուպատոսություն
ԱՀ ԱԺ նախագահը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ
Ստամբուլի հայկական եկեղեցու դռան վրայից անհայտ անձը խաչը պոկել և նետել է
Հոդվածն ամբողջովին գցում է հիվանդանոցի համբավը. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների թիվը մինչև տարեվերջ կաճի 86 միլիոնով
ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ. Արսեն Ջուլֆալակյան
Ժողովրդի սերն ոչ կայուն տարադրամ է
Մեղրիում այսօր կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել
Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով․ Իշխան Սաղաթելյան
Ռումինիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Մայիսյան հերոսամարտի նահատակների հոգեհանգստի ծեսին
Ինչպե՞ս է կազմակերպվում կորոնավիրուսային հիվանդության թեթեւ դեպքերի տնային բուժումը. ԱՆ
Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու կալանքը
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատարմարտի հերոսների հիշատակին
Մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հրդեհ է բռնկվել «Պապա-ֆուդ» պանդոկում․ տուժածներ չկան
Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը. Թաթոյան
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ
«Սերունդներ, Դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել
Միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը. Արցախի ԱԺ նախագահ
Ավելին
Ավելին