f

Անկախ

Գրիգոր Մխիթարյան. «Յուրաքանչյուր դժվարություն իր հետ բերում է հաղթանակի համապատասխան ծիլեր»


Աշխարհում կորոնավիրուսի տարածման հետևանքով անորոշ ժամանակով հայտարարված կարանտինից անմասն չմնաց նաև սպորտը: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկներն այսօր նաև չեն կարողանում լիարժեք մարզվել:

Սամբոյի Հայաստանի  հավաքականի առաջատար մարզիկ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոն Գրիգոր Մխիթարյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, հետաձգված մրցաշարերի, մարզումների կազմակերպման և լավատեսությամբ առաջ շարժվելու մասին:

-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձել է հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սպորտի վրա:

-Այս դադարը որոշակի փորձությունների կենթարկի մարզիկներին: Տարին հագեցած պետք է լիներ մարզական դիտարժան իրադարձություններով: Մեր մարզաձևի առումով կասեմ, որ ըստ հերթականության չկայացան Հայաստանի, Եվրոպայի առաջնությունները՝ հետաձգվելով անորոշ ժամանակով,  աշխարհի գավաթի փուլի խաղարկությունը տեղափոխվեց հաջորդ տարի:

Անորոշությունն, իմ կարծիքով, մեծապես խանգարում է կենտրոնացմանը: Այս իրավիճակում դժվար է պահպանել հավասարակշռությունը, և հետագայի հետ կապված պլաններ կազմել:

-Հայտարարված արտակարգ դրության ժամանակ ի՞նչ պայմաններում եք մարզվում: Թեև մարզիկների համար սահմանափակումները որոշակիորոն վերացվել են:

-Մարզիչների հետ մշտական կապի մեջ եմ, անընդհատ խորհրդակցում եմ, որպեսզի մարզավիճակս կարողանամ պահպանել, մինչև ամեն բան կկարգավորվի և իր սովորական հունով կընթանա: Ամեն օր մեկ անգամ մարզում եմ անցկացնում: Օրվա ռեժիմը և մարզումները քննարկում եմ մարզիչներ Հայկ Ավետիսյան և Երվանդ Գրիգորյանի հետ:

Հեռավար պարապմունքները չեն կարող արդյունավետ լինել, քանի որ հիմնականում մարզվում ենք զույգերով, ինչ բավական չէ: Ինչքան շատ լինեն սպարինգային զուգընկերները, այնքան ավելի էֆեկտիվ կլինեն մարզումները: Աեմն դեպքում չենք նահանջում, շարունակում ենք զբաղվել սիրելի գործով, հավատով, որ շուտով ամեն բան կվերադառնա բնականոն վիճակին:

-Հաճախ լսում ենք, որ համաճարակից հետո աշխարհն առաջվանը չի լինի, սպորտի առումով ի՞նչ կասեք: Մրցաշարերի հետաձգումն ի՞նչ անդրադարձ կունենա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:

-Սպորտում էլ փոփոխություններ կլինեն. հուսանք, որ դեպի լավը: Մարդու ցանկություններից ստեղծվում են հնարավորություններ: Եթե ցանկություն ես ունենում, կապ չունի՝ որտեղ ես, ինչ պայմաններում, կարողանում ես կազմակերպել պարապմունքները:

Բնական է, թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական պատրաստվածության վրա ազդում է այս վիճակը: Սակայն ամեն հաղթանակ դրսևորումն է մարդու երկրորդ եսի: Վերջնական հաղթանակը տեսնելու համար միշտ էլ լինում են թևաթափ անող պահեր, յուրաքանչյուր անհաջողություն ու դժվարություն իր հետ բերում է հաղթանակի համապատասխան ծիլեր, դրա համար էլ ամեն ինչի մեջ պետք է լավը տեսնել ու շարժվել առաջ:  

սամբո սպորտ հարցազրույց Խմբագրի ընտրանի Գրիգոր Մխիթարյան կորոնավիրուս չեմպիոն

Այլ հոդվածներ հեղինակից

ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտների գործունեությունը
Զառա Բաթոյանն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի. yerevan.today
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը պարետատան նիստից հետո. ուղիղ
Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում
99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր կփոխանցվեն ՊՆ-ին՝ «Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի կողմից
Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ
Սիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք. Արայիկ Հարությունյան
Դատարանը մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան
Մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին. Արտակ Զաքարյան
Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ եւ պահվում է վատ պայմաններում. հայտարարություն
Կոչ ենք անում Ալինա Նիկողոսյանին հարգել լրատվականների գործունեությունը. Մեդիա պաշտպան
9 ամսական Գոռը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել. նրան այսօր տուն ճանապարհեցին
Այդ պատճառով սկսել եմ կասկածել, որ մի՞գուցե նրանք մեր թշնամի հարևաններից կաշառվել են
Ռուսաստանը ԱՀԿ-ին կորոնավիրուսի դեմ ութ պատվաստանյութ է առաջարկել
Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. Լատվիայի ԱԳ նախարար
Չինաստանում հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսի համաճարակը դեռևս չի ավարտվել
ԱՄՆ-ն նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պոմպեո
Վրաստանի ԱԳՆ-ը Հայաստանին շնորհավորում է Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ
Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երեւանի 55 մանկապարտեզներից 14-ում
Կրեմլում գնահատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը
«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. Նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը. Pastinfo.am
«Աստղիկ» բժշկական կենտրոնի 2-3 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիրների թիվը հասել է 80-ի
Մհեր Գրիգորյանը Արցախի նախագահի հետ քննարկել է ստեղծված իրավիճակում նախաձեռնված քայլերն ու աջակցության ծրագրերը
Մայիսի 29-ին Red Wings-ը կիրականացնի Մոսկվա-Երեւան չվերթը, իսկ հաջորդ օրը՝ «Բելավիան»՝ Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը
Ավելին
Ավելին