Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը երկու ամիս անց հայրենիքից վերադարձել է Թուրին։ Ֆուտբոլիստը կանցնի բուժզննում և երկու շաբաթ կլինի ինքնամեկուսացման մեջ։
Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն այս շաբաթ 5 օր լրացուցիչ արձակուրդ էր տրամարդել ֆուտբոլիստին, որն Արգենտինայում խնամում էր քաղցկեղով հիվանդ մորը։
Իտալական ակումբները վերսկսել են անհատական մարզումները մարզաբազաներում։ Մայիսի 18-ից թիմերը կանցկացնեն խմբային մարզումներ։ Մրցաշրջանի վերսկսումն Իտալիայում սպասվում է հունիսին։