Ռուսաստանում նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի դեմ թեսթի պատասխանը մեկ օրում 10 598 քաղաքացու մոտ դրական է եղել: Այդ մասին հայտնել են հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Ընդհանուր առմամբ, այսօր Ռուսաստանի 85 շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 262 843 դեպք:
Մեկ օրում գրանցվել է 113 մահ, ամբողջ ժամանակահատվածում` 2418:
Ընդ որում՝ հիվանդությունից բուժվել է 4696 մարդ, ապաքինված հիվանդների ընդհանուր թիվն աճել է մինչև 58.226-ի:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: