РБК հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ միջազգային հարաբերությունների համակարգը համաճարակի ավարտից հետո այլևս նույնը չի լինի: Գրում է Gazeta.ru-ն։
«Փորձագետներից շատերը համակարծիք են, որ նման բացարձակ ազատ հաղորդակցման համակարգ, որը գոյություն ուներ մինչ այժմ, այլևս չին լինի», - ընդգծել է Լավրովը:
Լավրովը նշել է, որ հազիվ թե շատ խիստ նախազգուշական միջոցներ իրականացվեն, սակայն, այնուամենայնիվ, չի լինի այն ազատությունը, որը նախկինում գոյություն ուներ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: