f

Անկախ

Ո՞վ և որքա՞ն գումարի դիմաց է կազմակերպել Գուրգեն Խաչատրյանի «փախուստը»․ ի՞նչ են թաքցնում հանրությունից


Politik.am-ը գրում է.

Հայաստանում տարօրինակ կերպով շարունակվում են ամենաղմկահարույց գործերով անցնող անձանց առեղծվածային անհետացման պատմությունները։ Թվում է, թե ամբողջ պետական համակարգը նրանցով է զբաղված, բայց չգիտես ինչպես նրանք կարողանում են լքել երկիրը։

Օրերս հայտնի դարձավ, որ կալանավորումից մեկ օր առաջ անհետացել է նախկին ՊԵԿ նախագահ, ներկայումս մեղադրյալ և կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը։ Նրա անհետանալուց հետո ԱԱԾ-ն հետախուզում հայտարարեց։

Իշխանությունները հանրությանը փորձում են համոզել, որ Գուրգեն Խաչատրյանը, ով ըստ էության 24 ժամ գտնվել է ԱԱԾ և ոստիկանության հսկողության ներքո կարողացել է փախնել Հայաստանից։ Սրան իհարկե կարելի էր հավատալ, բայց միայն այն դեպքում, երբ խոսքը Մոզամբիկի կամ Տանզանիայի մասին լիներ։ Հայաստանի ԱԱԾ-ն այդքան ամուլ չէ, որքան փորձում են ներկայացնել իշխանությունները։

Գուրգեն Խաչատրյանի «փախուստը» առավել կասկածելի է դառնում հատկապես Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունից հետո։ Հիշեցնենք, որ Մինասյանը հայտարարել էր, որ իշխանություններն իրեն գործարք են առաջարկել, որին համաձայնելու դեպքում կկարճվեին իր և իր հարազատների դեմ հարուցված բոլոր քրեական գործերը։ Մինասյանի խոսքով իրեն այդ առաջարկը արել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և առաջարկը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։ Նախկին դեսպանի խոսքերը իշխանությունները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինայնը չհերքեցին։ Սա նշանակում է, որ Մինասյանի խոսքերը համապատասխանում էին իրականությանը։

Ի դեպ, օրերս քաղաքագետ Արկադի Վարդանյանը «Արմդեյլի» լրատվականի հետ զրույցում հայտարարել է, որ  հավաստի աղբյուրներից տեղեկացել է, որ դիվանագիտական համարներով մեքենայով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին ուղեկցել են Գյումրիի ռուսական ռազմաբազա․ «Ամենայն հավանականությամբ, մեքենաները պատկանել են ՌԴ դեսպանատանը։ Ռազմաբազայից էլ Խաչատրյանին առոք-փառոք տեղափոխել են Մոսկվա»,-ասել էր Վարդանյանը։

Ահա այս բոլոր փաստերն ու պնդումները հաշվի առնելով հարց է առաջանում, թե ո՞վ է օգնել Գուրգեն Խաչատրյանին «փախնել» Հայաստանից և որքան գումար է դրա դիմաց ստացել, իսկ եթե գումար չի ստաացել, ապա հանուն ինչի՞ է ենթադրյալ հանցագործին օգնել հեռանալ Հայաստանից։ Սրանք հարցեր են, որոնց իշխանությունները պետք է պատասխանեն, եթե իհարկե թքած չունեն իրենց իշխանական աթոռներին հասցրած հանրության կարծիքի վրա։

Գուրգեն Խաչատրյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին