f

Անկախ

Հանրային առողջությունը, պետության անվտանգությունը էքպերիմենտների առարկա չի կարող լինել


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

 

Հավատարիմ մնալով մեր կազմակերպության որդեգրած սկզբունքին՝ պարետատունը, որպես կարևորագույն աշխատող միավոր, զերծ պահել լրացուցիչ ճնշումներից, հարկ ենք համարում, սակայն,  արձանագրել հետևյալը։

Վարչապետը կառավարության նիստում երեկ, ըստ էության, ընդունեց  մինչ այս պահը իրականացված քայլերի ոչ բավարար արդյունավետությունը, նշելով, որ ցավոք, նախկին շրջանում վստահ չեն, որ այն սահմանափակումները, որոնք սահմանել էր պարետատունը, պատշաճ խստությամբ կիրառվել են։

Խնդիրն  այն է, որ վարչապետը դա պետք է աներ ընթացքում, և ոչ թե պոստֆակտում։ Եվ մենք կունենայինք լրիվ այլ իրականություն։

Սահմանված կանոնների խախտումների, սահմանափակումների թուլացման պրոցեսում հնարավոր վտանգների մասին մենք բազմիցս ենք նախազգուշացրել՝ ես, մեր կազմակերպությունը, ուրիշները, մեծ փորձ ու գիտելիք ունեցող մարդիկ։ Ուշադրություն հրավիրել այն բացթողումների վրա, որ ինքներս ենք տեսնում՝  համարել ենք մեր քաղաքացիական պարտքը։ Եվ այդ նախազգուշացումներն իշխանությունների քաղաքական որոշմամբ անտեսվել են:

Հիմա էլ չենք կարող անտարբեր լինել այն խնդիրների հանդեպ, որ ծագելու են մայիսի 18-ից հետո։

1. Մայիսի 18-ից կգործի հասարակական տրանսպորտը։ Ինչպե՞ս են ՀՀ քաղաքացիները պահելու սոցիալական հեռավորությունը՝ ժամկետանց երթուղայիններում և խեղված հանրային տրանսպորտի առկայության պայմաններում։ Սոցիալական հեռավորություն պահելու համար յուրաքանչյուր երթուղայինում  պետք է լինի 1 և կես ուղևոր և վարորդը։  

2. Դիմակների պահանջը ևս երաշխիք չի հանդիսանալու։ Միգուցե սկզբանական փուլում ճիշտ կլիներ վերականգնել մետրոպոլիտենի,  ավտոբուսների, տրոլեյբուսների  աշխատանքը, որոնց պարագայում հնարավոր կլիներ բացառել մոտ շփումը և ծանրաբեռնվածությունը։

3.  Պարտադիր կլինեն դիմակները, ընդ որում՝ ոչ միայն փակ, այլև բաց վայրերում։ Սա շատ կարևոր որոշում է, բայց ունի իր խնդիրները։  Ակնհայտ է, որ ժողովրդի  մի զգալի հատված չի պահելու դիմակների օգտագործման տարրական կանոնները և դիմակները բազմակի օգտագործմամբ է կիրառելու։ Օրերով նույն դիմակը կրելու են, դնեն գրպանը, հետո նորից կրեն և այլն։ Մեկից փոխանցեն ընտանիքի մյուս անդամին։  Սա շատ ավելի վտանգավոր է, քան՝ չկրելը։ Այդ մասին բազմաթիվ անգամ ասել է առողջապահության նախարարը։

Տնտեսական ծանր իրավիճակի և դիմակների այսօրվա  բարձր գների պայմաններում շատ քչերը կարող են իրենց թույլ տալ անընդհատ  ձեռք բերել դիմակներ։

4. Առաջանում է զավեշտալի վիճակ. եթե բաց և փակ տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր, ապա ինչպես օգտվել փակ սրճարաններից, /կամ բացօթյա/ որոնց սահմանափակումը ևս վերացվում է։ Եթե սրճարանում հանելու են դիմակները, ապա որն է այնտեղ դիմակի պահանջի իմաստը։

5. Խիստ վիճելի է նախադպրոցական հաստատությունների սահմանափակման վերացումը։ Նույնիսկ 10-12 հոգուց բաղկացած խմբերում ինչպես է երաշխավորվելու երեխաների պաշտպանությունը վարակից։  Դժվար է պատկերացնել դիմակներով երեխաների, իսկ հույսն ամբողջությամբ դնել երեխայի իմունային համակարգի վրա, կարող է լրջագույն վտանգի առջև կանգնեցնել։  

6. Ամենաչվերահսկվողը անչափահասներն են՝13-16 տարեկան, որոնք շրջում են խմբերով, հավաքվում բակերում՝ առանց որևէ կանոն պահպանելու։ Այս հարցն ինչպե՞ս է կարգավորվելու, ինչպե՞ս է վերջիններիս պարտադրվելու դիմակ կրել, եթե վարչական պատասխանատվություն սահմանվում է 16 տարին լրացածների համար։

7. Այգիներում, պուրակներում դիմակով պե՞տք է մարդիկ քայլեն, վազեն, վարժություններ անեն։

8. Վերաբացվող մարզասրահներում մարդիկ դիմակով պետ՞ք է մարզվեն, տրենաժորներից օգտվեն։ Դա աբսուրդ է։

9. Ինչո՞ւ  հանրային վայրերում դիմակների կրումը պարտադիր չեղավ մայիսի 4-ից։ Դրա մասին հարյուր անգամ ձեզ ասել ենք։ Մարդկանց կյանքի և առողջության վրա «պրինցիպի» ե՞ք ընկնում։  

10. Համաճարակի ընթացքում առողջապահության նախարարը բազմաթիվ անգամ խոսել է բաց տարածքներում դիմակների անիմաստ լինելու մասին։ Հիմա պարետատունը պարտադրում է դրանք կրել։  Հասկանում եք, որպեսզի հասարակությունը լինի գիտակից, անվերապահ ենթարկվի իշխանության ցուցումներին, ինչը ամենակարևորն է այս պայքարում, իշխանությունից պետք է հստակ մեսիջներ գան։ Իշխանությունը պետք է միաբերան լինի։ Իշխանության ուղերձները չեն կարող ազատ ոճի շարադրություն լինել։ Առողջապահության նախարարը մի բան է ասում, պարետը՝ այլ, վարչապետը՝ լրիվ ուրիշ։ Ակնհայտ է, որ երկուսը պետք է լռեն։ Ընտրությունը իրենց ներքին խնդիրն է։  

11. Մենք ձախողեցինք կարանտինը, չկան երաշխիքներ, որ չենք ձախողելու նաև սահմանափակումների վերացման պայմաններում կիրառվող պահանջների պահպանումը, հատկապես ճիշտ հաշվարկված կանոնակարգումների բացակայության պայմաններում։ Հանրային առողջությունը, իսկ հետևաբար նաև պետության անվտանգությունը էքպերիմենտների առարկա չի կարող լինել, այլապես դա կբերի լրջագույն բացասական հետևանքների։ Շատ կարևոր է նաև գիտակցել, որ նոր պայմանները ևս ձախողելու դեպքում  նոր, շատ լուրջ հարցեր են առաջանալու. կառավարելիության, իշխանության որոշումների իրականացման, այլ արտակարգ պայմաններում իրավիճակի կառավարման ունակությունների առումով։

«Այլընտրանքային նախագծեր խումբ» Էլինար Վարդանյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին