Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում համաճարակաբանական իրավիճակը փոխվում է, ինչը հնարավորություն է տալիս կենտրոնանալ երկրի ներկայիս և երկարաժամկետ զարգացման օրակարգի այլ հարցերի վրա: Այդ մասին նա հայտարարել է գենետիկական տեխնոլոգիաների զարգացման հարցերով խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությունը հեռարձակել է «Россия 24» հեռուստաալիքը:
Նա նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում իշխանությունների ջանքերն ուղղված են եղել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին, քաղաքացիներին և տնտեսությանը սատարելու հրատապ միջոցառումների նախապատրաստմանը:
Պուտինի խոսքերով՝ այդ աշխատանքը կշարունակվի, բայց փոխվում է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը «և դա իրենց հնարավորություն է տալիս նորից կենտրոնանալ երկրի ներկա և երկարաժամկետ օրակարգի վրա»: