f

Անկախ

Շնորհակալ եմ մեղադրողներին, որ այնքան ազնիվ գտնվեցին ու չասացին այն, ինչի հետ համաձայն չէին. Լուսինե Սահակյան


Մեղադրող կողմը, փաստացի, հրաժարվեց իր մեղադրանքը պաշտպանելուց։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան-Նոր Նորք նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Հարություն Մանուկյանի, մեկնարկած Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստին հայտնեց Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

Սահակյանն այն հարցերը, որոնք ուղղել էր նիստը նախագահող դատավորին, ուղղեց նաեւ մեղադրող դատախազներին.

«Դուք որպես ՀՀ քաղաքացի՝ ձեւավորե՞լ եք քվեարկության դրված նախագծի տեքստի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով ՍԴ-ի կողմից իր կազմից հեշտակի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի ՍԴ նախագահ ընտրելու ընթացակարգով ՍԴ ունենալու կամաարտահայտություն, թե՞ ոչ։

Դուք որպես ՀՀ քաղաքացի՝ ձեր լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել եւ չի՞ իրագործվել, թե՞ ոչ»։

Դատախազը հարցին պատասխանեց քվեարկության մասնակցելու տեսակետից, որին պաշտպան Սահակյանն արձագանքեց.

«Ես այլ պատասխանի էի սպասում, որպեսզի մեղադրող կողմը հրաժարված չլիներ իր մեղադրանքից, բայց այսօր մեղադրող կողմը, փաստացի, հրաժարվեց իր մեղադրանքը պաշտպանելուց։ Շատ շնորհակալ եմ մեղադրողներին, որ այնքան ազնիվ գտնվեցին ու չասացին այն, ինչի հետ համաձայն չէին»։

Նշենք, որ աշխատանքային ժամի ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 9-ին, ժամը՝ 13։30-ին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Բաբայանը 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետրեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:

 

Լուսինե Սահակյան Արա Բաբլոյան Արսեն Բաբայան Դատական նիստ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին