f

Անկախ

Հայտարարություն ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի երկու փորձագետ անդամի նշանակման համար դիմելու վերաբերյալ


2020 թվականի մայիսի 23-ին ուժի մեջ է մտնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Նույն օրն ուժի մեջ է մտնում նաև նշված օրենքի հետ փոխկապակցված՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՀՕ-245-Ն), որի հիման վրա անցկացվելու են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված  գործառույթներ իրականացնող դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով բաց մրցույթներ: Մրցույթներն անցկացնելու է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը, որի կազմում «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերոնշյալ օրենքի 1-ին հոդվածի հիման վրա պետք է ընդգրկվեն ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում գիտական կամ պրակտիկ աշխատանքի կամ կոռուպցիոն հանցագործությունների քննության առնվազն երեք տարվա փորձառություն ունեցող երկու փորձագետ: Փորձագետները նշանակվում են ՀՀ գլխավոր դատախազի կողմից՝ հասարակական հիմունքներով:

 

Նկատի ունենալով վերոնշյալը, հաշվի առնելով գործընթացը հնարավորինս հրապարակային իրականացնելու կարևորությունը և մրցակցության հիման վրա օրենքով նախատեսված չափանիշներին համապատասխանող երկու փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը՝ հայտարարվում է, որ ցանկություն հայտնող անձինք կարող են դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով հետևյալը փաստաթղթերը.

 

1. Դիմում՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին,

2. Անձը հաստատող փաստաթուղթ,

2. Ինքնակենսագրություն (այդ թվում՝ մասնագիտական  և ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում իրականացրած գործունեության նկարագրությամբ),

3. Փորձագետ ներգրավվելու ցանկության համառոտ հիմնավորում,

4. Ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում գիտական կամ պրակտիկ աշխատանքի կամ կոռուպցիոն հանցագործությունների քննության առնվազն երեք տարվա փորձառությունը հավաստող փաստաթուղթ:

 

Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. մայիսի 21-ը ներառյալ:

 

Փաստաթղթերը ներկայացվում են [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված: Փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ նույն էլեկտրոնային փոստի հասցեով: Փաստաթղթերը թերի լինելու դեպքում դիմումին ընթացք չի տրվում՝ դիմումատուին այդ մասին ծանուցելով մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

 

Փորձագետների նշանակման համար նախապատվությունը տրվում է մասնագիտական և ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում առավել մեծ փորձառություն ու հեղինակություն ունեցող անձանց:

 

Արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի ՀՀ դատախազության պաշտոնական www.prosecutor.am կայքում:

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 511-541, 511-698, 511-538:

հայտարարություն Գլխավոր դատախազություն

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին