Հայաստանի Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում, որի օրակարգում է արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հունիսի 13-ը 17:00 երկարացնելու մասին հարցը:
Նշենք, որ այսօր կառավարության նիստում որոշում է կայացվել երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Խորհրդարանը պետք է այն ուղղակի ի գիտություն ընդունի՝ քվեարկություն չանցկացնելով:
Կառավարության նիստում վարչապետը նշել է, որ թեեւ սահմանափակումները գրեթե հանված են, սակայն արտակարգ դրությունն անհրաժեշտություն է, որովհետեւ միայն այդ ռեժիմի դեպքում է հնարավոր իրականացնել որոշակի միջոցառումներ, մասնավորապես, անհրաժեշտության դեպքում փակել որեւէ բնակավայրի ելքերն ու մուտքերը: