f

Անկախ

Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժի և Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ


2020 թվականի հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ «անհամաչափ ուժեղ հակահարված տալ» Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին` ի պատասխան վերջինիս հայտարարությանը՝ զրպարտության համար Ն․ Փաշինյանին դատական պատասխանատվության կանչելու մտադրության մասին։ Դրան նախ հաջորդեց հայտնի «գրիչի պատմությունը», սակայն հանրության լայն զանգվածների կողմից «գրիչի փաստարկն» ընկալվեց որպես անտեղի, անհարիր ու անհիմն։ Դրանից անմիջապես հետո՝ հունվարի 29-ին,  Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկման ընթացքում եթեր հեռարձակվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ ռեպորտաժ՝ պատրաստված բացառապես Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված նյութերի հիման վրա։ Հաջորդ օրը՝ հունվարի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշված ռեպորտաժով կիսվեց իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով հետևյալը․ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։

Նշված փաստերի հիման վրա՝ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունն արձանագրում է․

1․ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժն ուղիղ պատճառական կապի մեջ է Հրայր Թովմասյանին «անհամաչափ ուժեղ հակահարված տալու» մասին վարչապետ Նիկոլ  Փաշինյանի սպառնալիքի հետ։ Այդ «խոստումը» կատարվել է Հատուկ քննչական ծառայությանը և Հանրային հեռուստաընկերությանը ապօրինի հրահանգներ տալու և, հավանաբար, դրանց կատարումը համակարգելու միջոցով, ինչը, քրեաիրավական իմաստով, իշխանության չարաշահման դրսևորում է (ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդված)։ 

2․ Հարկատուների միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր էր ներկայացնել բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվություն, մինչդեռ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով ռեպորտաժը ներկայացրել է բացառապես մեղադրական կողմի՝ Հատուկ քննչական ծառայության տրամադրած նյութերի հիման վրա՝ առանց պաշտպանական կողմի դիրքորոշումները ներկայացնելու։ Արդյունքում, Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ռեպորտաժով իսպառ դադարեցվել է գործել Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածի սկզբունքը, ինչը նաև լրագրողական էթիկայի կոպիտ խախտում է։

3․  «Գրիչի պատմությունից» երեք օր անց Հատուկ քննչական ծառայությունը Հանրային հեռուստաընկերությանը տրամադրել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքից մանրամասներ՝ այն դեպքում, երբ տվյալ գործով նախաքննությունը դեռևս չի ավարտվել։ Այսպիսով, խախտվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի  «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, այն է՝ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Հատուկ քննչական ծառայության իրավաբանական գիտելիքները կասկածի տակ չդնելով՝ ստիպված ենք արձանագրել, որ Հատուկ քննչական ծառայությունը գործում է բացառապես քաղաքական պատվերի և մեկ անձի ամբիցիաների բավարարման շրջանակում՝ այդպիսով վարկաբեկելով իրավապահ մարմինների հեղինակությունը և պրոֆեսիոնալիզմը։

4․ Դեռևս 2019 թվականին հունիսի 24-ին մենք հայտարարել էինք, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ մի քանի օր առաջ սկսված ոտնձգությունը պարունակում է Սահմանադրական դատարանի իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հանցակազմի հատկանիշներ (ՀՀ քրեական օրենսգրքի 35-300 հոդված)։ Ստիպված ենք արձանագրել, որ իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը ոչ միայն չի դադարեցվել, այլև այսօր արդեն վերաճել է իշխանությունը յուրացնելու փորձի (ՀՀ քրեական օրենսգրքի 34-300 հոդված)։

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը շարունակելու է հետևողական լինել Հայաստանի Հանրապետության իրավական և ժողովրդավարական բնույթը պաշտպանելու հարցում։ Այդ նպատակով մենք շարունակելու ենք համագործակցությունը քաղաքացիական հասարակության առողջ կառույցների հետ, ինչպես նաև Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջ վերջին հակաիրավական զարգացումների վերաբերյալ նյութերը ներկայացնելու ենք միջազգային գործընկերներին։

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպություն հայտարարություն Նիկոլ Փաշինյան Հրայր Թովմասյան

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին