f

Անկախ

Կունենա՞նք բուհական ընդունելություն առանց քննությունների․ 1 քննությամբ բուհ ընդունվելու ռիսկերը և հեռանկարները


COVID 19-ի համավարակով պայմանավորված՝ այս տարի դիմորդները բուհ կկարողանան ընդունվել՝ հանձնելով ընդամենը մեկ քննություն։ Օրինակ՝ օտար լեզուների ֆակուլտետ հնարավոր կլինի ընդունվել տվյալ լեզվից գրավոր քննություն հանձնելով, ապագա լրագրողները կընդունվեն հայոց լեզվի գրավոր քննությամբ, իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար պարտադիր է հայոց պատմության գրավոր քննությունը, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ մաթեմատիկայի քննությունը և այլն։

Մինչ այս, երբ բուհերն ուսանողներին ընտրում էին 2-3 միասնական քննությունների արդյունքների հիման վրա, միևնույն է, դժգոհում էին բալավարիատի առաջին կուրս ընդունվողների գիտելիքների պաշարից։ Այժմ, երբ բուհի մուտքային պայմանները դյուրինացվում են, հարց է առաջանում՝ ստեղծված իրավիճակն ի՞նչ ռիսկեր է պարունակում կրթության որակի տեսանկյունից։

Հարցի պատասխանը ստանալու համար «Անկախը» զրուցել է Էրազմուս + բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ Լուսինե Ֆլջյանի և Աննա Գևորգյանի հետ։

Աննա Գևորգյան

Փորձագետ Աննա Գևորգյանը նշում է, որ ստեղծված իրավիճակում մեկ քննությամբ բուհ ընդունվելու որոշումը լավագույն լուծումն է։ ԿԳՄՍ նախարարության կողմից քննարկված մյուս տարբերակներն, ըստ Գևորգյանի, իրատեսական չէին  կամ հավաստիություն չէին ապահովելու։ Գևորգյանն առաջարկում է այս տարվա դիմորդներին չհամեմատել ոչ նախորդ տարիների և ոչ էլ հաջորդ տարիների դիմորդների հետ․ այս տարվա իրավիճակն առանձնահատուկ է․  «Այս տարի հավասար համաճարակային պայմաններում գտնվող ուսանողների համար միասնական մոտեցում է ընտրված, ինչը ճիշտ է»։

Կրթության փորձագետը նաև մատնանշում է խնդիրները, որոնց կարող են դեմ առնել բուհերը․ «Ունենք մի իրավիճակ, երբ սովորողների կրթությունն ընդհատված է եղել։ Դժվար է կանխատեսել։ Բայց միգուցե քննությունների արդյունքներն ավելի ցածր լինեն, քան նախորդ տարիներին են եղել» ։ Նրա խոսքով՝ այդ պարագայում բուհերն են խնդրի առաջ կանգնելու։ «Հայտնի է, որ բուհերը որոշակի համաձայնության մեջ են ուսման վարձ վճարող ուսանողների հետ՝ ամեն գնով նրանց դուրս չթողնելու, չնայած, որ շարունակ դժգոհում են ուսանողների գիտելիքների  ցածր մակարդակից։ Հարց է, թե հիմա ինչ է լինելու։ Արդյո՞ք բուհերը շարունակելու են բողոքել, բայց պահել այդ ուսանողներին, թե փորձելու են ֆիլտրում իրականացնել և ուսանողներին բերել որոշակի միջին մակարդակի» ,- ասում է նա։

Գևորգյանի խոսքով՝ բուհերի առաջնային խնդիրն է լինելու ճկունություն ցուցաբերել և  կրթական ծրագրերն ավելի ճկուն դարձնել։ Անդրադառնալով իրավիճակին համահունչ գործելու հնարավորություններին՝ Գևորգյանն ասում է․ «Եթե պրակտիկ մակարդակում նայենք,  մի քիչ ավելի դժվար կլինի։ Բուհեր ու մասնագիտություններ կլինեն, որոնք ավելի արագ այդ ճկունությունը կցուցաբերեն և բուհեր կլինեն, որ ավելի դժվար կգործեն այս նոր  իրավիճակում»։ Միևնույն ժամանակ Գևորգյանը մատնանշում է առցանց կրթության ընձեռած հնարավորությունները։

 «Առանց կրթությունը հնարավորություն է տալիս հավելյալ անհատական աշխատանք իրականացնել ցածր առաջադիմություն ունեցող ուսանողի հետ։  Եթե ուսանողները գալիս են տարբեր առաջադիմությամբ, ապա սա հնարավոր լավագույն ձևերից է այդ ուսանողների կարիքները հաշվի առնելու և առաջադիմությունն առաջ տանելու համար»,- ասում է Գևորգյանը՝ վստահություն հայտնելով, որ բուհերը կկարողանան լրացնել առաջացած բացերը և 4 տարի հետո աշխատաշուկա մուտք գործող մասնագետներն առնվազն չեն զիջի մինչ այս թողարկված շրջանավարտներին։

Իրավիճակով պայմանավորված կրթության որակի հետ կապված խնդիրների հետագա սրացում չի կանխատեսում նաև կրթության փորձագետ Լուսինե Ֆլջյանը։

Լուսինե Ֆլջյան

Նրա խոսքով՝ դպրոցների այս տարվա շրջանավարտները նախորդ 11 տարիների ընթացքում արդեն ստացել են այն գիտելիքները, որ պետք է ստանային։ «Գիտելիքների ձևավորման փուլն ավարտվել է։ Այստեղ խնդիր է դպրոցական կրթության որակը․ հնարավո՞ր է այդ գիտելիքներով սովորել բուհում։ Եվ երկրորդ խնդիրը՝ ի՞նչ վերջնարդյունքներով  ծրագրեր են առաջարկում բուհերը,  հնարավո՞ր է որ այդ գիտելիքներով  բուհ եկած ուսանողը հասնի որոշակի իքս մակարդակի չորս տարվա ընթացքում»,- ասում է Ֆլջյանը։

Կրթության փորձագետը կրկնուսույցների մոտ պարապելով բուհ ընդունվելը համեմատում է բացերը քողարկվելուն միտված հապշտապ վերանորոգման հետ․«Պատկերացրք, տանը 11 տարի որևէ վերանոգորում չի իրականացվել։ Եվ հանկարծ պետք է հապշտապ վերանորոգել։ Արդյունքում պատի կեղտոտ ծեփերը փակվում են պաստառով, որ բացերը չերևան։ Ընդունելության քննությունները նման են ծակ պատերը պաստառով փակելուն»։

 Ֆլջյանի կարծիքով՝ բուհական ընդունելության քննությունները Հայաստանի պարագայում արդարացված չեն, մանավանդ որ հայաստանյան բուհերն ընտրողականություն չեն ցուցաբերում․ ընտրում են բոլոր նրանց, ովքեր դիմել են իրենց մոտ սովորելու։ 

Կրթության փորձագետը, այս տարվա մեկ քննությամբ ընդունելությունը մեկ քայլ առաջ համարելով, հույս է հայտնում, որ հաջորդ տարի ընդոնելությունը տեղի կունենա առանց քննությունների։ Նա մատնանշում է, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, վաղուց են հրաժարվել ընդունելության քննություններից։

 «Ես կողմ եմ, որ որևէ դիմոդ որևէ քննություն չտա ընդունելության համար, ընդունվեն ըստ ատեստատի գնահատականների։ Առաջին կուրսի առաջին կիսամյակում բուհը պետք է  կարողանա այդ ընտրությունը կատարել, որ իր պահանջներին համապատասխանողները   մնան, մյուսները դուրս մնան»,- ասում է նա՝ հավելելով, որ լավ մասնագետ պատրաստելը բուհի գործառույթն է և հենց բուհն էլ պետք է լինի իր մատուցած կրթության որակի տերը։

«Այսօր բուհն իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի՝ կրթության բովանդակությունը դարձնելու ավելի մատչելի և հիմնավորված, ժամանակի պահանջներին համապատասխան»,- ասում է Ֆլջյանը և հավելում՝ եթե բուհն ուսանողին ցույց տա մատուցվող գիտելիքի պիտանելիությունը, ուսանողը վստահաբար կուզենա այն վերցնել։

«Բուհի մոտեցումը կրթությանը պետք է փոխվի, ավելի ճկուն պետք է դառնա, ամեն ուսանողին անհատական մոտեցում պետք է ցույց տրվի։ Համավարակից հետո բուհերը պետք է վերանայեն իրենց կառուցվածքը, բովանդակությունը, մոտեցումները։ Այդ փոփոխություններն անխուսափելի են, եթե բուհերն ուզում են մրցունակ մնալ»,- ասում է Ֆլջյանը։ 

COVID 19 կրթություն բուհ միասնական քննություն

Այլ հոդվածներ հեղինակից

Թրամփն՝ ԱՄՆ-ի ընտրությունների մասին
81-ամյա կինը մահացել էր որդու պատճառած վնասվածքներից․ Շենգավիթի ոստիկանների բացահայտումը
Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Ստեփանակերտի բնակիչները միրգ և քաղցրավենիք են հյուրասիրել ռուս խաղաղապահներին
Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը ժամանել է Երևան
Արմեն Ղևոնդյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ
Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
Թուրքն էսօր Վարդենիս չի ասում, այլ Բասարգեչար՝ իրենց լեզվով, ասում է՝ մերն է․ Սոթքի աշխատակից
Իրանի և Թուրքիայի դեսպաններն Ադրբեջանում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել
Տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը․ հիմնական թեմաներից է եղել COVID-19-ի հարցում ԱՊՀ երկրների կողմից ձեռնարկվող միջոցառումների աջակցությունը
Հավաքների ազատության արգելքն այլևս վերացված է. ՀՀ վարչական դատարանը բավարարել է Ա. Ղազինյանի, Ա. Մինասյանի և Վ. Գրիգորյանի ներկայացրած հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը
Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ. հանդիպումների ընթացքում քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Նոյեմբերի 27-ին ժամը 16․00-ից դադարեցվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը
Սոթքի բնակիչները չգիտեին, որ թուրքը գալու է և ասելու է՝ «ռադ եղեք ստեղից», եթե Նիկոլ Փաշինյանը գիտեր ու ժողովրդին չէր ասում, սա ևս մեկ քրեական հոդված է. Նաիրա Զոհրաբյան
Մենք Քարվաճառում հաղթել ենք, բայց պարտվել ենք փաստաթղթով. Թագուհի Թովմասյանը՝ Սոթքի խնդրի մասին
Թուրքը հենց նստավ էդտեղ, կսկսի խփել, Զոդը կփակվի, Վարդենիսը, Մարտունին կփակվեն. Սոթքի աշխատակիցներ
Կոսաչյով. Երևանի և Բաքվի միջեւ քաղաքական լարվածությունն անցյալ է դառնում
Խնդիրը Փաշինյանի հեռանալը չէ, խնդիրն այն հարցն է, թե ովքեր են գալու նրանից հետո և ինչ են անելու. Դանիելյան
Մարուքյանը դիմել է Պուտինին՝ խնդրելով նրա անմիջական միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի լուծման կապակցությամբ
Արցախից դեպի Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու հերթական դեպքի քննությամբ մեղադրանք է առաջադրվել 2 անձի
«Հերացի» համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է խեղանդամված և այրվածքներով ավելի քան 300 վիրավոր
Ֆեյսբուքյան օգտատերը պնդում է՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը տանում է Կարճաղբյուրի խողովակները
Կառավարությունը պետք է զբաղվի գերիների հարցերով, դա Կառավարության ուղիղ պատասխանատվությունն է. Արման Թաթոյան
Ադրբեջանական տեսանյութերում հարազատներին ճանաչած անձանց ՔԿ-ն խնդրում է դիմել իրենց
Ավելին
Ավելին