Պարետատունը խորհրդակցելով առողջապահական մարմինների հետ եւ հսկելով վարակի տարածման շրջանակները կարող է ցանկացած պահի որոշում կայացնել հանրային տրանսպորտի սահմանափակումը վերացնելու կամ պահպանելու մասով։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Այն սահմանափակումները, որոնք այս պահին բացվել են դրանք ուժի մեջ են։ Պարետատունը խորհրդակցելով առողջապահական մարմինների եւ հսկելով վարակի տարածման շրջանակները կարող է ցանկացած պահի որոշում կայացնել հանրային տրանսպորտի սահմանափակումը վերացնելու կամ պահպանելու մասով։ Ինչպես Կառավարությունը բազմիցս հայտարարել է՝ մեր նպատակն է սովորել վարակի հետ միասին ապրելը»,- ասաց Բադասյանը։