Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է նոր պայմանագիր կնքել Արքայական ակումբի հետ:
Բրազիլացի կիսապաշտպանն ակումբի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի բոլոր կետերը և սպասում է «Ռեալի» պաշտոնական հայտարարությանը:
Կազեմիրոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան թիմի կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:
Կազեմիրոն «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին բրազիլական «Սան Պաուլուից»: