f

Անկախ

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակոն»


ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից 2019 թ. հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։  

Խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի մուտքերը 2019 թվականին կազմել են ավելի քան 57 մլրդ դրամ: Նշենք, որ 2018-ին նույնպես առաջատարը եղել է «Գրանդ Հոլդինգը», եւ վճարել էր 42,2 մլրդ դրամ: Այսինքն հարկերն ավելացել է շուրջ 35 տոկոսով: Հատկանշական է, որ «Գրանդ Տոբակոն» 2018-ին 2017-ի համեմատ արդեն իսկ 22 տոկոսով ավելացրել էր հարկերը, իսկ դրանից առաջ էլ 53 տոկոսով:

Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ ավելի քան 51 մլրդ դրամ մուտքերով: Այս ընկերությունը 2018-ին վճարել էր 41 մլրդ դրամ եւ էլի 2-րդ հորիզոնականում էր:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին հաջորդում է «Գազպրոմ Արմենիա»-ն, որի ընդհանուր մուտքերը կազմել են ավելի քան 43 մլրդ դրամ: 2018-ին այդ ցուցանիշը եղել է 40 մլրդ դրամ:

4-րդ հորիզոնականում է «Ինթերնեշնլ Մասիս տաբակ»-ը, որը վճարել է 19,2 մլրդ դրամի հարկ: 2018-ին այս ընկերությունը ցանկի 9-րդ հորիզոնականում էր եւ վճարել էր 13,1 մլրդ դրամ:

1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին հնգյակը եզրափակում է «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն՝ ավելի քան 16,4 մլրդ դրամ հարկով:

Ցանկի 6-րդ հորիզոնականում «Ֆլեշ» ընկերությունն է, որը վճարել է շուրջ 16 մլրդ դրամի հարկ: 2018-ին այս ընկերությունը վճարել է 12,25 մլրդ դրամի հարկ եւ զբաղեցրել 10-րդ հորիզոնականը:

7-րդ հորիզոնականում «ՍիփիԷս Օիլ» ընկերությունն է, որը վճարել է 14 մլրդ դրամի հարկ:

8-րդ հորիզոնականում է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն՝ 13,7 մլրդ դրամ հարկով (2018-ին՝ 13,6 մլրդ դրամ, էլի 8-րդ հորիզոնական):

9-րդ հորիզոնականում «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, որը վճարել է 13,66 մլրդ դրամի հարկ, իսկ 10-նյակը եզրափակում է «Վեոն Արմենիա»-ն (12,2 մլրդ դրամի հարկ):

ՊԵԿ հարկ վճարողներ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին