РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 647-ի է հասել, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման հինգ նոր դեպք: Գրում էն Gazeta.ru-ն:
Հիվանդությունից մահացածների թիվը 11 է կազմում:
Նախօրեին հիվանդությունից բուժվել է 23 հիվանդ, ընդհանուր առմամբ՝ 372:
Ներկայումս հանրապետությունում կարանտինի պայմաններում գտնվում է 4373 մարդ, 386-ը գտնվում են բժշկական հսկողության ներքո:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: