St. Louis Post-Dispatch պարբերականի փոխանցմամբ՝ Սենթ Լուիսից տարեց ամուսինները վարակվել են կորոնավիրուսով և նույն օրը մահացել: Գրում է Gazeta.ru-ն:
Խոսքը Պատրիսիա և Բիլ Օլվիգների մասին է: Նրանք ամուսնացած են եղել ավելի քան 60 տարի և վերջին տարիներին ծերանոցում են ապրել:
Ամուսինները միաժամանակ վարակվել են COVID-19-ով: Նախ վատթարացել է Բիլլի, իսկ այնուհետև Պատրիսիայի վիճակը։ Նրանք ամերիկյան հիվանդանոցներից մեկում հայտնվել են վեց ժամվա տարբերությամբ:
Պատրիսիան և Բիլը միացած են եղել թոքերի արհեստական օդափոխման սարքերի, սակայն դա նրանց չի օգնել: Սկզբում Բիլն է մահացել, այնուհետև 40 րոպե անց ՝ Պատրիսիան:
Նախատեսելով այս տխուր իրադարձությունը՝ նրանց հարազատները զույգի համար քահանա են կանչել: Ավելի քան 30 հարազատներ տեսազանգի միջոցով հետևել են աղոթքին:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: