Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացությունների թիվն աճել է 83-ով՝ հասնելով 27.074-ի։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ հիվանդանոցներում մահացել է 17101 հիվանդ, 9973-ը՝ ծերանոցներում և այլ բժշկական հաստատություններում:
Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում 178 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, ապաքինվել է 58 հազար մարդ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: