f

Անկախ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԼՅՈՒՍԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ


Լրագրող Անի Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հարգելի Լյուսի,

Որոշել էի նամակս անձամբ քեզ ուղարկել, բայց հասկացա, որ այն, ինչ գրում եմ, շատերը կուզեին ասել, ուստի գրում եմ բաց տեքստով ու ոչ միայն իմ, այլև հարյուրավոր, հազարավոր հայ կանանց անունից:

Կգնահատեի քո ջանքերը՝ ուղղված ավելի գրագետ, ավելի կայացած հասարակություն ու ավելի ինքնաբավ անհատ ձևավորելու գործում, եթե չնկատեի, որ դու այդ ճանապարհին անխնա ոտնատակ ես տալիս ու տրորում արժեքներ, որոնք այդ նույն հասարակության ու անհատի համար կենսական նշանակություն ունեն:

Քո գործունեությունը նման է այն վիրաբույժի աշխատանքին, որն առանց խորքային հետազոտության որոշել է, որ օրգանիզմի բոլոր խնդիրները կապված են մեկ օրգանի վատ աշխատանքի հետ, ու որոշել է հեռացնել այդ օրգանը: Մինչդեռ հետազոտությունը կարող էր ցույց տալ, որ խնդիրը բոլորովին այլ տեղ է, իսկ այդ օրգանը հեռացնելու դեպքում մարդն ուղղակի կմահանա:

Ո՞վ է հերքում, որ ընտանեկան բռնության, երեխաների սեռական շահագործման և նման այլ խնդիրներ մեր երկրում էլ կան, ինչպես աշխարհի բոլոր երկրների հասարակություններում: ԲԱՅՑ ԴԱ ՄԵԶ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԵՐԵՎՈՒՅԹ ՉԷ, և դա արհեստականորեն հանրային ու քաղաքական կյանքի առաջնահերթությունների մեջ խցկելն ուղղակի մեծ կասկածների տեղիք է տալիս: Ընտանեկան բռնության խնդիրներն ու իրական պատմությունները հանրայնացնող լրագրողներից մեկը դեռ տասը տարի առաջ ես եմ եղել: Հիմա դադարել եմ այդ թեմային անդրադառնալ՝ հասկանալով, որ այն արդեն բոլորովին այլ դաշտ է մտել, որտեղ ես անելիք չունեմ:

Ո՞վ է հերքում, որ ազգային-ավանդական արժեհամակարգում կան երևույթներ, որոնք այլևս կենսական չեն, պետք է բարեփոխվեն ու նորոգվեն՝ չկտրվելով իրենց արմատից:

Ո՞վ է հերքում, որ երիտասարդությունը պետք է ապրի այլ կերպ, այլ չափորոշիչներով ու մտածողությամբ, քան մեր ծնողները, պապերն ու տատերը, բայց ո՛չ թե տրորելով նախկինը, այլ դրա հիմքի վրա կառուցելով իր ռիթմը:

Բռնության, իրավահավասարության կամ մտածողության խնդիրը կանանց պահպանակներ բաժանելով ու սեքսի վերջին թրենդների մասին դասախոսություններ կարդալով հաստատ չես լուծի: Ընդհակառակը, այն ավելի կխորացնես՝ առաջացնելով լրացուցիչ խնդիրներ:

Սեռական թեման բերելով առաջին պլան և համոզելով, որ երջանկության բանալին թաքնված է սեռական ազատության ու անկաշկանդ վարքի մեջ՝ դու մարդկանց ավելի երջանիկ չես դարձնի: Ընդհակառակը, կհիասթափեցնես ու ավելի դժբախտ կդարձնես, որովհետև կջնջես այն կարևորը, որն իսկապես ներդաշնակություն ու ինքնաբավություն կպարգևեր մարդուն:

Տպավորություն է, որ քեզ համար կին, տղամարդ հարաբերությունների կայացման հիմնական ճանապարհն ու առանցքը սեռական կյանքն է: Բայց հավատա, դրանից առաջ ու հետո նույնպես կա կյանք, որի որակն ու մթնոլորտը շատ ավելի կարևոր են ու առաջնային:

Կնոջ ու տղամարդու միավորման լավագույն հանգրվանն ընտանիքն է: Ընտանիքը բարդ համակարգ է, չափից դուրս բարդ, և այդ համակարգի ամրացման ու կայացման համար անհրաժեշտ են նախևառաջ հոգևոր (ոչ պարտադիր՝ կրոնական), ազգային ու բարոյական թելեր:

Արևմտյան ընտանիքի մոդելում գուցե առաջնային թելը սեռականն է, դա է պատճառը, որ այդ ընտանիքներն ամեն վայրկյան փլուզվում են՝ չդիմանալով բարդ համակարգի ճնշմանը:

Հայկական ընտանիքները տարբերվում են հենց նրանով, որ երբեմն ենթարկվելով ցնցումների ու ճգնաժամերի՝ հոգևոր ու բարոյական թելերի շնորհիվ դիմակայում են՝ հաճախ այդ ցնցումներից է՛լ ավելի ամրանալով:

Հարգելի Լյուսի, այս մեթոդով քո պայքարն արդեն հնաոճ է: Արևմուտքում վաղուց հասկացել են դրա անարդյունավետությունն ու փորձում են փրկել այն կարևոր արժեքները, որ կորցրել են այդ պայքարի ճանապարհին:

Հիմա մենք ի՞նչ ենք ուզում: Ուզում ենք այդ սխալները կրկնե՞լ, թե՞ պիտի ուրախանանք, որ հնարավորություն ունենք այդ ճանապարհով չգնալու: Հավատա, իմ շրջապատում շատ օտարերկրացիներ կան, որոնք անթաքույց նախանձով են նայում հայկական ընտանիքներին ու խոստովանում, որ կուզեին ստեղծել այն մթնոլորտը, որը բնորոշ է հենց հայկական ընտանիքին:

Ամփոփելով՝ ասեմ, որ ես սովորական հայ կնոջ հավաքական կերպար եմ և շատ-շատերի անունից հավատացնում եմ, որ այն, ինչ դու քարոզում ես, երջանկության, ինքնաբավության, կայացած ու պաշտպանված լինելու հետ կապ չունի:

Ես երջանիկ, կայացած ու պաշտպանված եմ ոչ թե, որ կարդացել եմ քո առաջարկած թեզերն ու ստատուսները, այլ որովհետև ծնվել ու մեծացել եմ հայկական սովորական ընտանիքում, որտեղ առաջին հերթին կարևորվել են հոգևոր, ազգային ու բարոյական արժեքները: Ինքս իմ ընտանիքը ստեղծել եմ մի մարդու հետ, որի համար նույնպես առաջնային են այդ արժեքները, և շատ կուզեմ, որ իմ երեխաներն էլ իրենց երջանկությունը կառուցեն այդ արժեքների վրա:

Ու վստահ եմ, որ կկառուցեն, եթե իհարկե դուք չոչնչացնեք այդ արժեքները...


 

Անի Գասպարյան Լյուսի Քոչարյան ֆեյսբուքյան գրառում

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին