f

Անկախ

Արման Դարչինյան. «Ուժեղ մարզիկի համար հաղթահարելի է ցանկացած խոչընդոտ»


Աշխարհում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով բավական ժամանակ է կարանտին է հայտարարված. սպորտն անմասն չի մնացել այս ամենից: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկներն այսօր չեն կարողանում նաև լիարժեք մարզվել:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար բռնցքամարտիկ, 75 կգ քաշային  Արման Դարչինյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, մարզումների կազմակերպման և դժվարությունների ժամանակ  կամային որկաներ դրսևորելու  կարևորության մասին:  

-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձել է հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ սպորտի վրա:

-Համաճարակի նման մասշտաբով բռնկումը շատ անսպասելի էր բոլորի՝ հատկապես մարզիկների համար: Մրցաշարերի հետաձգումով մի շարք պլաններ խախտվեցին: Կարծում եմ պետք է շարունակենք մարզվել, պահպանենք մարզավիճակը, ուժեղ լինենք, որ այս ամենն իր բացասական հետքը չթողնի սպորտի և, հատկապես, մարզիկների կարիերայի վրա:

-Հայտարարված արտակարգ դրության ժամանակ ի՞նչ պայմաններում եք մարզվում:

-Հիմնականում բացօթյա մարզումներ եմ անցկացնում: Թեև այժմ թույլատրում են մեզ մարզադահլիճ հաճախել, սակայն ես ցանկություն չունեմ, քանի որ ընդհանուր ֆիզիկական պատրաստականության վրա եմ այս պահին աշխատում, ուստի, բացօթյա մարզումներն առավել նպատակահարմար են ու արդյունավետ:  Հիմնականում օրական մեկ մարզում եմ անցկացնում, երբեմն նաև՝ երկու: Մարզիչներիս հետ մշտական կապի մեջ եմ: Ամեն հարցի շուրջ խորհրդակցում ենք, աշխատում ենք առավել օպըիմալ լուծումներ գտնել՝ սպասելով, թե երբ նորից հնարավորություն կունենամ լիարժեք մարզվելու և, այնուհետև, մենամարտ անցկացնելու:  Մարզվում եմ իմ անձնական մարզիչ Բագրատ Ավոյանի գլխավորությամբ: Կապի մեջ եմ նաև հավաքականի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ: Հույս ունեմ՝ շուտով հնարավորություն կունենամ մարզվելու հավաքականի տեղաների և ողջ մարզչական թիմ հետ:  

-Մրցաշարերի հետաձգումն ի՞նչ անդրադարձ կունենա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:

- Մինչ համաճարակի բռնկումը, Լոնդոնում մասնակցում էինք կարևոր մրցաշարի՝օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար: 1 մենամարտ հաղթեցի, հաջորդը չկայացավ, քանի որ ստուգատեսը ժամանակից շուտ դադարեցրին: Այժմ սպասում եմ մրցաշարի վերսկսմանը, որպեսզի շարունակեմ պայքարս օլիմպիական ուղեգրի համար: Հիմնական ու ամենակարևոր մեկնարկը դա է լինու առաջիկայում: Այժմ ամեն ինչ անում եմ այնտեղ հաջող հանդես գալու համար:

-Հաճախ լսում ենք, որ համաճարակից հետո աշխարհն առաջվանը չի լինի: Սպորտի առումով ի՞նչ կասեք:

-Ես այդպես չեմ մտածում: Տարբեր ծանր հիվանդություններ են եղել, որոնք մարդկությունը հաղթահարել է՝ բնականոն հունով շարունակելով կյանքը:  Տարվա խոշորագույն մարզական իրադարձությունը հետաձգվեց, ինչն իհարկե այնքան էլ լավ չէր, քանի որ մարզիկները երկար նախապատրաստական շրջան են անցնում մրցաշարերից առաջ: Պետք է հաղթահարենք այս ամենը, շարժվենք առաջ: Ուժեղ մարզիկի համար հաղթահարելի է ցանկացած խոչընդոտ: Պետք է ուժեղ լինենք, որ այս ամենը ոչ մի հետք չի թողնի:  

-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

-Այս պահին ինձ շատ են օգնում մարզումներս: Թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես ինձ շատ լավ եմ զգում: Խորհուրդ կտամ բոլորին զբաղվել սպորտով: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս օրերին  բազմաթիվ մարդիկ են մարզվում այգիներում, ինչն իսկապես շատ լավ է: Հաստատապես կարող եմ ասել, որ սպորտը շատ է օգնում  սթրեսային իրավիճակից դուրս գալու համար:

 

Սպորտ բռնցքամարտ Արման Դարչինյան օլիմպիական ուղեգիր կորոնավիրուս խմբագրի ընտրանի հարցազրույց

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին