Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանի որոշմամբ ազատ չարձակվեց կալանքից։ Դատարանը ներկայացված միջնորդություններից և ոչ մեկը չբավարարեց։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարան միանգամից երեք միջնորդություն էին ներկայացրել՝ նախկին վարչապետերի անձնական երաշխավորության, առողջական խնդիրների հիմքով խափանման միջոցի փոփոխման կամ վերացման և գրավը՝ որպես խափանման միջոց, կիրառելու վերաբերյալ։
Նշենք նաև որ 2019 թվականի մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը Արցախի արդեն նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը հիմք ընդունելով, կալանքից ազատել էր Ռոբերտ Քոչարյանին։ Մեկ ամիս անց նա կրկին կալանավորվեց արդեն Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից և մինչ այժմ գտնվում է կալանքի տակ։
Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 19-ին, ժամը 13:00-ին։