Մայիսի 17-ին
Ուղիղ 85 տարի առաջ՝1935թ այդ օրը Մոսկվայում ցուցադրվել է հայկական առաջի հնչյուն կինոն՝,Պեպոե։Իսկ դուք գիտե՞ք, որ Պեպոյի երգի խոսքերը գրել է Եղիշե Չարենցը,երաժշտությունը՝Արամ Խաչատրյանը։
1899թ մայիսի 17-ին առաջին անգամ Երևան է եկել Գաբրիել Սունդուկյանը Էջմիածնի ճեմարանի սաների հրավերով,ներկա լինելու ,Պեպոե ներկայացմանը։ ,Պեպոե կատակերգությունը Սունդուկյանը գրել է 1867թ-ին։Այն առաջին անգամ բեմադրվել է 1871 թ-ին։ Մայր թատրոնը Սունդուկյանի անունն է կրում 1937թ-ից։
Արժե,որ ազգովի պատրաստվենք նշելու Գաբրիել Սունդուկյանի 200 ամյակը,իսկ առաջինը,որ կարող ենք անել,նրա գործերը դպրոց վերադարձնելն է։
Գրում էի այս տողերը և կրկին ականջիս էին հասնում տարիներ առաջ(աշխատում էի Թումանյանի ժողկրթբաժնի տեսուչ) ,Սովետական դպրոցե թերթին արված իմ ,Ինչու՞դպրոցական ծրագրից հանվեց Գաբրիել Սունդուկյանըե հարց-ահազանգին ի պատասխան վերևից հնչած ,...քանի որ Պեպոյի լեզուն բարդ էե պատասխանը։Ես մնում եմ նույն կարծիքին ,Պեպոե-ն հնում էլ․հիմա էլ նույնն է, պեպոները և զիմզիմովները այսօր էլ մեր կողքին են, պարզ ու ըմբռնելի։
Վաղարշակ Ղորխմազյան