f

Անկախ

Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում


Պատմությունից հայտնի են բազմաթիվ ավանտյուրիստներ՝ Մատա Հարին՝ պարուհի և լրտես, Շեվալյե դ՛Էոնը՝ տրանսվենտիստ ու նույնպես լրտես, Ջեյմս Բրուկը՝ առաջին սպիտակամորթ հնդկական ռաջան, Կոնչինո Կոնչինին՝ Ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչի սիրեկանը, կոմս Կոլիոստրոն, Կոմս Սեն-Ժերմենը, Մարիա Պտին՝ Պարսկաստանում Ֆրանսիայի ինքնակոչ դեսպանը և այլն։

Առանց ավանտյուրիստների համաշխարհային պատմությունը կաղքատանար։ Ավանտյուրստներն, որպես կանոն, ստեղծագործ անձինք են, օժտված վառ երևակայությամբ։ Նրանք խախտում են ընդունված նորմերը, պարզ տրամաբանության կանոնները, չեն հարգում քրեական օրենգիրքը։

"Ավանտյուրիստը" բառացի նշանակում է արկածախնդիր։ Նրանք կարողանում են անհավանական հաջողությունների հասնել, սակայն, երբ մուտք են գործում մեծ քաղաքականություն, ապա նրանց արկածները, իրենց համար, տխուր ավարտ են ունենում։

Բազմաչարչար, բայց տաղանդավոր հայ ժողովուրդը համաշխարհային փառքի հասած ավանտյուրիտներ մարդկությանը չի նվիրել։ Ավիակոնստրուկտորներ, ֆիզիկոսներ, դերասաններ, ռեժիսորներ, անգամ կայսրեր մենք ունեցել ենք, բայց այս հարցում դեռ ասելիք ունենք։

Եթե իսպանացիները մարդկությանը տվել են կոնկիստադորներ, որոնք նույնպես ավանտյուրիստներ էին, անգլիացիները՝ հռչակավոր ծովահեններ, ապա մեր խաչագողերն ընդամենը տեղական նշանակության, մեծ երևակայություն չունեցող արկածախնդիրներ են եղել։

Սակայն, այսօր, կարծես թե այդ բացը լրացվում է։ Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում։

Ավանտյուրիստները սիրում են ռիսկային արկածներ, երբեմն անիմաստ փորձություններ։ Դա նրանց էությունն է, որից չեն կարողանում հրաժարվել։ Դա նրանց հոգեբանաության անբաժան էությունն է։ Աֆյոռան, ավանտյուրան, ընդունված նորմերի և քրեական օրենսդրության խախտելու ձգտումն իրենց արյան մեջ է, առանց դրանց կյանքը կորցնում է իմաստը։ Աֆյոռաները նրանց համար ինքնահաստատման միջոց են։

Դա մարդու տեսակ է, շատ դեպքերում ներկաների ու մասնակիցների համար բավականին զվարճալի, սակայն որքանով է հետաքրքիր և զվարճալի, երբ ավանտյուրիստը, դառնալով երկրի ղեկավար, ինքնահաստատվում է երկրի ճակատագրի հաշվին։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին