f

Անկախ

կոնվենցիան բովանդակում է նաև ողջունելի և ոչ խնդրահարույց բազմաթիվ դրույթներ, որոնք սակայն մեծամասամբ արդեն իսկ կյանքի են կոչված ընթացիկ օրենսդրական ակտերով։


Արդարադատության նախարարությունն արձագանքել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Լանզարոտի կոնվենցիա), մասնավորապես 18-րդ հոդվածի առնչությամբ իմ նկատառումներին, ինչի առնչությամբ շնորհակալություն եմ հայտնում։ Կարծում եմ, որ իրավաստեղծ գործունեության համատեքստում սա միանշանակ ողջունելի իրողություն է։

Միաժամանակ, ակնկալում եմ, որպեսզի լրջագույն իրավական փաստաթղթերի առնչությամբ քննարկումներն իրականացվեն ոչ թե այդպիսիք ընդունելուց հետո, երբ որևէ դիրքորոշում հիրավի լայն հնչեղություն է ստանում, այլ սահմանված կարգով հանրային քննարկումների ձևաչափով, ինչը շահեկան կլինի նաև գործադիր իշխանության համար։ Ինքս բազմիցս պատրաստակամություն եմ հայտնել՝ առանց որևէ նախապայմանի համագործակցել և նախապես ներկայացնել իմ նկատառումները և դիտողությունները, ընդ որում, այդ կոնվենցիայի վերաբերյալ տեսակետ հնչեցրել էի դեռ ամիսներ առաջ, իսկ առանձին հարցադրումների առնչությամբ՝ նաև տարիներ առաջ։ Նախարարությունում, սկսած նախարար պարոն Բադասյանից, իմ սաներն են, և դա արդեն կարևոր գործոն է, որպեսզի երբևէ ինքս չկամենամ նրանց որևէ ձախողում։ Բացի այդ, նորություն ասած չեմ լինի, եթե նկատեմ, որ նախկին արդարադատության նախարարըն առնվազն պարտավոր է աջակցել իր գործընկերներին, մանավանդ, որ ինքս այդ կերպ կայանալու որևէ խնդիր չունեմ։ Իմ քննադատական խոսքը հենց այդպես էլ պետք է ընկալել։ Քաղաքական շահեր սպասարկող ոմանք, իհարկե, կարող են «սուր բանավեճեր» նախաձեռնել, բայց դրանց, որպես կանոն, չեմ արձագանքում։

Ինչևէ, դեռ հետագայում հնչեցնելու եմ իմ նկատառումները նաև այլ խնդրահարույց հոդվածների առնչությամբ, որոնց, ինչպես նկատեցի, այս կամ այն չափով անդրադարձել եմ նաև մինչև հիշյալ կոնվենցիան Սահմանադրական դատարանում քննարկման ներկայացնելը։ Այս դեպքում նախարարության անդրադարձը վերաբերում է միայն 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին, և այդ առնչությամբ հարկ եմ համարում ներկայացնել իմ դիտարկումները։

Հարգելի գործընկերներ, նախ, կխնդրեի նկատեք, որ առնվազն իրավական հիմնավորում չունի ձեր այն վերապահումը, ըստ որի՝ «... ստորագրման պահին ակնհայտ էր, որ Կոնվենցիան ենթադրում է վավերացում»։ Հուսամ, որ սա հանրության շրջանում սխալ տպավորություն թողնելու համար չէ։ Չմանրամասնեմ, բայց ստորագրելն ընդամենը պարտավորություն է միջազգային պայմանագիրը՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով քննարկման նյութ դարձնելու տեսանկյունից, այն էլ՝ ոչ բոլոր փուլերով, ինչը պետության ինքնիշխանության գրավական է։ Չի կարող վավերացումն «ակնհայտ» դիտարկվել, քանզի առնվազն Սահմանադրական դատարանը կարող էր նաև դրանով ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը հակասող ճանաչել (ինչը տեղի ունեցավ, օրինակ՝ Հունգարիայում)։ Վերջին հաշվով, անգամ նաև Սահմանադրական դատարանի որոշումը ակնհայտ չի դարձնում վավերացումը, քանզի դա Ազգային ժողովի բացառիկ լիազորությունն է, հակառակ պարագայում, օրինակ՝ Հայ֊թուրքական արձանագրություններն ակնհայտ պետք է վավերացվեին։ Ինչպես մեր երկրում, այնպես բազմաթիվ այլ երկրներում կան ու կլինեն մեծաքանակ ստորագրված, բայց չվավերացված միջազգային պայմանագրեր։ Հենց այս կտրվածքով առանձնակի կարիք չկար շնորհակալություն հայտնելու՝ իբր ստորագրության «նպատակահարմարության» մասին կարծիք հայտնելու համար, քանզի հանգամանորեն պարզաբանեցի այդ կարծիքի իրավական արժեքը, իսկ ձեր շարադրանքի ենթատեքստը հասկանալի է յուրաքանչյուրին։ Անկեղծ լինենք և չանտեսենք, որ այդ փուլում ենթադրել անգամ չէր կարելի, որ կոնվենցիան հետագայում ոմանց կողմից ընկալվելու է իբրև հարմար առիթ, օրինակ՝ մանուկների մոտ անառողջ սեռական հետաքրքրություններ բորբոքող, սեռական աներևակայելի լայնածավալ դպրոցական դասընթացներ ներդնելու համար (սրա մասին փաստում են մանկական հոգեբանները, ինքս այս հարցերում խորը մասնագետ չեմ)։

Վերոհիշյալ պնդումը հակասում է նաև ձեր արձագանքում արտացոլված այն դատողությանը, ըստ որի. «... պետությունների համար նախատեսված չէ միջազգային իրավունքից բխող միջազգային պայմանագրերը ստորագրելու, ապա վավերացնելու պարտավորություն։ Միջազգային պայմանագիրը ստորագրել֊չստորագրելու, վավերացնել֊չվավերացնելու վերաբերյալ որոշումները պետության ինքնիշխանությունից բխող գործողություններ են, որոնց կայացմամբ արտացոլվում է թե՚ փաստաթղթի իրավական գնահատականը և թե՚ բազմաթիվ այլ շահեր՝ քաղաքական, գաղափարախոսական, տնտեսական, սոցիալական և այլն»։ Միանգամայն համամիտ եմ այս դիրքորոշման հետ, ուղղակի իմ մոտեցումը հանրահայտ է՝ մեր երկրում նշված կոնվենցիան վավերացնելու համար պարզապես չկան սոցիալական և գաղափարախոսական շահեր, որպիսի պարագայում մեծ է առավել խնդրահարույց տարբերակներին նախապատվություն տալու հավանականությունը՝ սա որպես սուբյեկտիվ տեսակետ։ Իսկ թե ինչպիսի նախադրյալներ են անհրաժեշտ, դրանց անդրադարձել եմ ստորև, և միայն այդ նախադրյալների համատեքստում պետք է դիտարկվեր կարծիքի բնույթը։

Ողջունելի է, որ դուք անդրադարձել եք այն խնդրին, որ գործող քրեական օրենսգրքում, ի տարբերություն նախորդ քրեական օրենսգրքի, ևս պատասխանատվություն սահմանված չէ 18 տարին չլրացած անձի կողմից 12 տարեկան անձի հետ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերության համար, էլ ավելի ողջունելի կլիներ, եթե այդ հոդվածը վերանայելու պատրաստակամություն հայտնվեր, մանավանդ, որ այն նույնությամբ տեղ է գտել նաև ներկայումս շրջանառության մեջ դրված նախագծում։ Ի դեպ, միջազգային փորձը նախապատվությունը տվել է այնպիսի իրավակարգավորումների, որոնք բացառում են իմ բերված հիպոթետիկ իրավիճակի պարագայում (երբ, օրինակ՝ 17-18 տարեկան անձը փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունենում 12 տարեկան անչափահասի հետ) քրեական պատասխանատվության չենթարկվելը։ Այն, որ Կոնվենցիան ընդունվել է քրեական օրենսգրքից հետո, դա բնավ չի նշանակում, որ չեն եղել իրավական հիմքեր։ Անշուշտ, քաջատեղյակ եք, որ հիշյալ դրույթներն արդեն իսկ շրջանառության մեջ էին դրված միջազգային փաստաթղթերով, այդ թվում՝ փորձագիտական եզրակացություններով, իհարկե, ոչ ճշգրիտ այդպիսի լուծումներով։ Բացի այդ, խնդիրը միայն սեռական հարաբերության համար թույլատրելի տարիքը չէ, ինչին անդրադարձել եք, խնդիրը նաև անչափահասների միջև տարիքների տարբերության սահմանագիծը որոշելն է, ինչը պակաս կարևոր հարցադրում չէ։ Նկատել եք, որ նաև այս համատեքստում եմ խորհրդարանին դիմել, որպեսզի նախաձեռնեն անհրաժեշտ փոփոխություններ, ընդգծելով, որ դրա հետ համամիտ են նաև խնդրին առնչվող իրավագետները։

Առաջիկայում կանդրադառնամ կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված «սեռական կողմնորոշում» և 6-րդ հոդվածով նախատեսված սեռական կրթության և մի շարք այլ խնդրահարույց հարցերի։ Լիահույս եմ, որ ձեր քաղաքացիական կեցվածքը, մասնագետների հետ առավել գործնական կապեր հաստատելու պատրաստակամությունը կնպաստեն, որպեսզի հնարավորինս մեղմվի կոնվենցիայից բխող անընդունելի իրավական և սոցիալ֊հոգեբանական հնարավոր զարգացումները։ Ինձ մատահոգողն նաև այն է, որ որոշ առանցքային հարցեր կարգավորվելու են նաև ենթաօրենսդրական ակտերով, որպիսի պարագայում առավել ընդգծվում է արդարադատության նախարարության փորձագիտական առաքելությունը, քանզի խորհրդարանում դրանք անմիջական քննարկման առարկա չեն դառնալու։ Ի դեպ, այս և մի քանի այլ մտահոգությունների, անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանն իր մարտի 31-ի որոշմամբ։

Կոնվենցիայի առնչությամբ սկզբունքորեն այսչափ բուռն արձագանք, իրարամերժ դիրքորոշումներ չէին լինի, եթե առնվազն ուրվագծվեին դրանից բխող լուծումների հիմնական վեկտորները, ներկայացվեր կանխատեսելի հայեցակարգ, ինչն արդեն այլ նախարարությունների խնդիրն է։ Եվ նկատի ունենալով, որ շատ երկրներում արդեն իսկ ծագել են սոցիալական լրջագույն հուզումներ, որոնց ազդեցության տակ, օրինակ դպրոցական դասընթացներից հանվում կամ արմատապես վերանայվում են սեռական կրթության ծրագրերը, ողջամտորեն ակնկալում ենք, որ այդպիսի զարգացումները հարկ է բացառել։ Մենք ծանոթ ենք այն կրթական մեթոդաբանական ծրագրերին, որոնք, օրինակ՝ մշակվել են Առողջապահության միջազգային կազմակերպության ջանքերով. այն անգամ որպես ուղեցույց ընդունելը, կարծում ենք, միանշանակ հակասելու է երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի բուն գաղափարին։

Հավելեմ, որ կոնվենցիան բովանդակում է նաև ողջունելի և ոչ խնդրահարույց բազմաթիվ դրույթներ, որոնք սակայն մեծամասամբ արդեն իսկ կյանքի են կոչված ընթացիկ օրենսդրական ակտերով։

Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում արձագանքի համար, ձեզ հաջողություններ եմ մաղթում, հիրավի առողջ եղեք ...

Գևորգ Դանիելյան ՖԲ Գրառում «Երեխաներին սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից պաշտպանելու մասին» Կոնվենցիա Հայաստան ՀՀ Արդարադատության նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

«Անհրաժեշտ է հրավիրել արտահերթ նիստ՝ հատուկ օրակարգով». Իշխան Սաղաթելյան
Վարչապետը ֆեյսբուքից հեռացրեց իր գրառումը եւ ուղիղ միացումը ընտանեկան խնջույքից (ֆոտո)
ԱՍԻՄՊՏՈՄ ՊԱՑԻԵՆՏԸ
Պարետի որոշմամբ՝ ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները
Եկեք ֆիքսենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյան ընտանիքում ավելի շատ վիրուսակիր կա, քան «Գլորիա» ֆաբրիկայում
Հասարակածային Գվինեան երկրից կվռնդի ԱՀԿ ներկայացուցչին
ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ. Քաղավիացիայի կոմիտե
Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ կփակվի 72 ժամով
Աշխարհում COVID 19-ի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 6,3 մլն-ը
Որ երկրները և երբ կբացեն սահմանները
ԱՄՆ գիտնականների կանխատեսմամբ COVID 19-ի պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև տարեվերջ
Բաքուն չպետք է վախեցնի Երևանին և Ստեփանակերտին. Ս. Տարասով
ICAO-ն հանձնարարականներ է մշակել ավիաուղեւորների համար
Նուբարաշենի հոգեբուժարանում կորոնավիրուսով վարակվածության 49 հաստատված դեպք կա. կատարվել է 307 թեստավորում
Գերագույն ռադայում  Ավակովի  հրաժարականի  համար  ստորագրահավաք է սկսվել
Կամչատկայի ափերի մոտ  5,0  մագնիտուդով  երկրաշարժ է գրանցվել
Բելառուսում   մեկ  օրում  կորոնավիրուսի 852 դեպք է  հայտնաբերվել
Հայտնի է Հրաչյա Հակոբյանի թեստի պատասխանը
80 հազար դրամի համար որ մարդ մահանա, ո՞նց կընդունեք. ԱԺ պատգամավորները ժամանել են «Մեյմանդարի» շուկա
Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ». Արմեն Աշոտյան
Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է
Հաշվետվությունները ժամկետում չներկայացնելու 57 դեպքով նշանակվել է 4.17 մլն դրամի չափով վարչական տուգանք
Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին՝ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ
Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը կրկին կհետաձգվի
Ջրատարում գտել են 70-75 տարեկան կնոջ դի
Ավելին
Ավելին