Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի մրցաշրջանի մյուս հատվածի խաղերը կանցկացնի թիմի մարզաբազայի մարզադաշտում:
Այժմ թիմը մարզվում է «Ալֆրեդո դի Ստեֆանոյի» անվան մարզաբազայում և հենց այդտեղ էլ կանցկացնի հանդիպումները մինչև 2021 թվականի հունվար:
Նախօրեին հայտնի դարձավ, որ «Ռեալը» մոտ երկու ամսվա դադարից հետո վերսկսել է մարզումները: Ֆուտբոլիստները կմարզվեն անհատական ծրագրով և շփում չեն ունենա միմյանց հետ: Հիշեցնենք, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին: Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին: