Marca-ի հաղորդմամբ՝ Ֆուտբոլի միջազգային կազմակերպությունը՝ ՖԻՖԱ-ն, որոշել է 2020 թվականին չանցկացնել The Best մրցանակաբաշխությունը:
ՖԻՖԱ-ի ղեկավարությունը կարծում է, որ հնարավոր չի լինի որոշել տարվա լավագույն ֆուտբոլիստին և մարզիչին միայն 2020-2021 մրցաշրջանի առաջին կեսի արդյունքներով:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ կշարունակի համարվել կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, որը լավագույնն էր 2019 թվականի արդյունքներով:
France Football-ը դեռ որոշում չի ընդունել «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության վերաբերյալ: