f

Անկախ

Ոչ մի օր առանց զրպարտության. «գրպանը նոտարական գրասենյակ գցելու»գործողության նոր փուլը


37 թիվը խորհդանշում են ոչ միայն գնդակահարություններ ու աքսորներ, այլև դրանք նախապատրաստելու համար զրպարտութունները։ Օրինակ, անմեղ գյուղացուն մեղադրում են հակահեղափոխական խմբակ կազմակերպելու մեջ, կամ պաշտոնյաներին` հեղաշրջում կազմակերպելու կամ հանրային սնունդը թունավորելու մեջ։
Այո, 37 թիվը խորհդանիշ է դարձել, որ դրսևորվում է այն պահից, երբ զրպարտությունը դառնում է երկրի ղեկավարի գլխավոր զենքը։ Զրպարտություններն են եղել Նիկոլ Փաշինյանի քաղաքական զենքը, իզմը, միակ «գաղափարախոսություն»ը, որ պոպուլիստական հռետորությամբ հմտորեն այնպես է օգտագործել, որ գրավել է իշխանությունը, և այժմ էլ վարչապետի պաշտոնում նույն զրպարտչական զենքով փորձում է վերացնել ընդդիմադիրներին և պետական անկախ մարմինները՝ հանձինս անկախ դատավորների։
Փաշինյանը իշխանությունը կերտում է իր պատկերով և նմանությամբ, նրա հանձնարարությամբ զրպարտիչ են դառնռւմ պետական բոլոր մարմիններն ու բազմաթիվ պաշտոնյաներ՝ ոստիկանություն, ՀՔԾ, Դատախազությունը, Ազգային ժողով, Անվտանգության քարտուղար, Հանրային հեռուստատեսություն։

Ոչ մի օր առանց զրպարտության. հունվարի 28֊ին զրպարտությամբ ոստիկանությունը ասֆալտին էր փռում ընդդիմադիր գործիչներին։ Իսկ նախորդ ու հաջորդ օրերին թիրախն էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ում վրա թափվում է զրպարտության հեղեղը 9 ամիս շարունակ, քանի որ չի ընկրկում իշխանության ճնշումներին և հրաժարական չի տալիս և պաշտպանում է անկախ դատարանի դիրքերը։
Վարչապետը վրիպել է, որ նրա բարեկրթությունը թուլության տեղ է ընդունել և իրեն կորցնում է նրա հետևողականությունից։

Այս պատերազմում կողմերը տարբեր զենքերով են կռվում. Հրայր Թովմասյանի զենքերն են իշխանության տարանջատման սկզբունքը, անկախ դատարանի գաղափարը, մերժումը՝ գործադիր և օրենսդիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշումների, օրինականությունն ու իրավունքը։ Վարչապետի ու նրա թիմի զենքերն են զրպարտությունը, կաշառքը, վարկաբեկելը, կեղծ ցուցմունքները, գրպանը «նոտարական գրասենյակ» գցելը, ընտանիքի անդամներին ահաբեկելը, դատարանի դռները շրջափակելը, Յոժն ու Թովմասյանի նվիրած գրիչը։
Այդ զենքերով վերջին համազարկն էր՝ հունվարի 29֊ի հանրային հեռուստատեեսությամբ հեռարձակված զրպարտությունը, որ պատրաստվել էր ՀՔԾ֊ի տրամադրած զրպարատական նյութերի հիման վրա՝ Թովմասյանի գրպանը «նոտարական գրասնյակ գցելու» գործողության շրջանակներում։
Գաղափարներ ու սկզբունքներ չունեցող անձանց մոտ լեգիտմությունը այնպիսի գլխապտույտ է առաջացնում, որ զրպարտության շղթան բացահայտ ներկայացնում են՝ լեգիտիմ են ինչ կուզեն կանեն. Հանրային հեռուստատեսությամբ հաղորդումը արված էր որպես շղթայի մի օղակ, որ հետո վարչապետը որպես հաջորդ օղակ դնի իր ֆբ պատին ու հայտարարի «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»:
Ստալինի մահից հետո 50֊ականների կեսերից պետությունը սկսեց արդարացնել հազարավոր զոհերին, արդարացման արձանագրություններում բացահայտված են կեղծիքները, թե ինչպես են զրպարտություններով մարդկանց գլխին գործեր սարքել։
Այս իշխանությունների հեռանալուց հետո էլ, ի հարկե քրեական գործեր կհարուցվեն դատարանները ճնշելու համար, իսկ եթե ապագա իշխանությունը անզիջում լինի, հնարավոր է այլ գործեր էլ բացվեն՝ սուտ մատնություններ, պաշտոնական դիրքի չարաշահումներ և այլ, նաև բացահայտվեն զրպարտությունները հյուսելու հեղինակների շղթան ՝ վարչապետից սկսած մինչև հքծ քննիչով ու հանրայինի «լրագրողով» վերջացրած։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Հրայր Թովմասյան Նիկոլ Փաշինյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին