f

Անկախ

Եթե ՀՀ գլխավոր դատախազը առերևույթ հանցակազմի հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներ չտեսներ, դրանք Ոստիկանություն չէին ուղարկվի


Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է, թե «գլխավոր դատախազը մեր կողմից հանցագործության մասին ուղարկված հաղորդումը մակագրել է քննչական մարմիններին, չնայած ինքը՝ գլխավոր դատախազը, այդտեղ հանցակազմ չի տեսնում»: Եվ ելնելով դրանից՝ արել է հարցադրում, թե «եթե գլխավոր դատախազն առանց նյութերին ծանոթ լինելու (որոնք, ըստ քննիչի, նոր պիտի հավաքվեն), արդեն գիտեր, որ «այստեղ հանցակազմ չկա», ինչո՞ւ է ուղարկել «քննության»:

Ենթադրում եմ՝ «գործի քննություն» երևույթից, ինչպես իր գրառման մեջ տիկին Խառատյանն է նշում, «վատ պատկերացում» ունենալն է նման անհիմն հետևություններ կատարելու պատճառը:

Որովհետև անկախ նրանից՝ ով ինչ է ասել տիկին Խառատյանին, փաստն այն է, որ ինչպես նրա, այնպես էլ Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի, նրա դստեր հասցեին սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ հանցագործության մասին հրապարակային ներկայացված հաղոդրումներին ծանոթանալուց անմիջապես հետո հենց գլխավոր դատախազի ցուցումով են դրանք ուղարկվել ՀՀ քրեական ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

Այսինքն ակնհայտ է, որ եթե ՀՀ գլխավոր դատախազը դրանցում առերևույթ հանցակազմի հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներ չտեսներ, բնականաբար, դրանք Ոստիկանություն չէին ուղարկվի:

Հետևաբար, ամենայն հարգանքով տիկին Խառատյանի նկատմամբ, ցավալի է, որ նախքան հրապարակում կատարելը նրա կողմից փորձ չի արվել նախ բարելավելու իր պատկերացումները քրեադատավարական ընթացակարգերից՝ հրապարակայնորեն չտրվելու համար տրամաբանական որևէ հենք չունեցող մտածումներին և կանխակալ կարծիք չձևավորելու ինչպես գլխավոր դատախազի գործողությունների, այնպես էլ սկսված քննության նկատմամբ:

Գոռ Աբրահամյան ՖԲ Գրառում Գլխավոր դատախազություն Հրանուշ Խառատյան

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին